Գերմանիա – Հունգարիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 23 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Գերմանիա – Հունգարիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 3-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ազգերի լիգայի այս խաղարկության գլխավոր հայտնություններից մեկը՝ Հունգարիայի հավաքականն, արդեն ցույց է տվել, որ կարող է արժանի պայքար մղել իրենից կարգով բարձր թիմերի հետ։ Այդ փաստը հունգարացիներն ապացուցել էին դեռևս նախորդ տարի կայացած Եվրոյի շրջանակում։ Առաջիկա տուրում հյուրընկալվելով Գերմանիայի հավաքականին՝ հունգարացիները ևս մեկ անգամ կփորձեն ապացուցել, որ 3-րդ խմբի առաջատարի դիրքը հենց այնպես, պատահականության շնորհիվ չէ, որ զբաղեցնում են։

Գերմանիայի ընտրանին առանց խնդիրների դուրս եկավ ԱԱ-2022։ Որակավորման փուլում «Բունդեսթիմը» բացարձակապես ոչ մի դիմադրության չհանդիպեց. նրանք հաղթեցին իրենց խումբը` (որտեղ, ի դեպ, հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականը) վաստակելով 27 միավոր և 9 միավորով առաջ անցնելով Հյուսիսային Մակեդոնիայից: Ամռանն Ազգերի լիգայում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 3 անգամ ոչ-ոքի 1։1 հաշվով է ավարտել հանդիպումներն իր մրցակիցների հետ։ Միակ հաղթանակը Ֆլիկի տղաները տոնել են իտալացիների հետ խաղում։ Այս պահին Գերմանիան 3-րդ խմբում 6 միավորով 2-րդն է։

Հունգարիայի հավաքականը, ցավոք, բաց է թողնելու ԱԱ-2022-ը։ Ընտրական խմբում հունգարացիները 17 միավորով գրավեցին միայն չորրորդ տեղը։ Փոխարենն Ազգերի լիգայի հունիսյան հանդիպումներում Մարկո Ռոսիի տղաները կարողացել են երկու անգամ հաղթել Անգլիային՝ նախ 1։0, հետո՝ 4։0 հաշվով։ 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակում իր ակտիվում ունենալով 7 միավոր՝ Հունգարիայի հավաքականը գլխավորում է այն։

Առաջիկա խաղում առաջարկում եմ խաղադրույք կատարել Հունգարիայի հավաքականի վրա։ Եվրո-2020-ից հետո հյուրերը հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, և գրեթե յուրաքանչյուր խաղում առնվազն մեկ գոլ են խփվում։ Կարծում եմ, որ Հունգարիան կրկին կռիվ կտա, ուստի առաջարկում եմ խաղադրույք կատարել հունգարացիների առնվազն մեկ գոլի վրա։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/23 սպտ
Գերմանիա - Հունգարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ