Գերմանիա – Ֆրանսիա: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 12 սպտ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Գերմանիա – Ֆրանսիա ընկերական հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Եվրո-2024-ի ընտրական հանդիպումներին զուգահեռ ընթանում են ընկերական խաղեր: Դրանք հիմնականում անցկացնում են այն հավաքականները, որոնք տվյալ օրը պաշտոնական խաղ չունեն և, իհարկե, Եվրոյի կազմակերպիչ Գերմանիան: Բունդեսթիմը Ճապոնիային ջախջախիչ հաշվով պարտվելուց հետո կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանու հետ:

Ճապոնիայից կրած պարտությունը չէր կարող անհետ անցնել: Խաղի հաջորդ օրը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ արեց Հանս-Դիտեր Ֆլիկին: Այս մասնագետը «Բավարիայի» հետ հաջողությունների հասնելուց հետո վստահ սկսեց աշխատանքը նաև հավաքականում, բայց այդ սահուն ընթացքը կարճատև էր: Աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն հավաքականներից մեկը վերջին շրջանում անշուք խաղ է ցուցադրում և չի հաղթում վերջին հինգ խաղում: Ընդ որում, այդ հինգ խաղում Ֆլիկի թիմը միայն մեկ անգամ էր ոչ-ոքի խաղացել: Բունդեսթիմն առայժմ նոր գլխավոր մարզիչ չունի, Ֆրանսիայի հետ մրցավեճում թիմի գործողությունները տեխնիկական գոտուց կղեկավարեն հավաքականի մարզական տնօրեններ Ռուդի Ֆյոլերն ու Հանես Վոլֆը: Որքանով նրանց կհաջողվի կանգնեցնել հզոր մրցակցին, բարդ է ասել: Գերմանիայում ի զուր չեն այսքան անհանգստացած. հաջորդ տարի տնային Եվրոյին այս վիճակում մոտենալը ողբերգություն կնշանակի:

Հիմա բուն խաղի մասին. Գերմանիայի հավաքականի կազմն ամենևին վատը չէ: Այսօրվա վիճակը համեմատելի չէ 2000-ականների սկզբի հետ, երբ երկրում մի ամբողջ ֆուտբոլային համակարգ փոխեցին: Բունդեսթիմում բազմաթիվ են թոփ ֆուտբոլիստները, և մարզչական փոփոխությունը հանգիստ կարող է ռեստարտ անել թիմը: Ճիշտ է, այդ գործընթացի ամենացավոտ մասում Գերմանիան խաղում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի հետ, որն իր ընտրական խմբում բոլոր հարցերը լուծել է արդեն հինգ խաղից հետո: 100 տոկոսանոց արդյունք և ոչ մի բաց թողած գնդակ՝ Դիդյե Դեշամի թիմն անհասանելի է Նիդեռլանդների, Հունաստանի, Իռլանդիայի և Ջիբրալթարի համար: Եկել է մեկ այլ թոփ հավաքականի հետ խաղում փորձարկումներ անելու ժամանակը: Լիներ այս խաղը մեկ ամիս հետո, դժվար կլիներ կանխատեսել արդունքը: Բայց հիմա, երբ գերմանացիները փնտրտուքների մեջ են, Ֆրանսիան կարող է անել՝ ինչ ցանկանում է:

Այս թիմերը միմյանց հանդիպելու են 33-րդ անգամ, և կարծում եմ՝ Ֆրանսիայի առավելությունը շոշափելի է լինելու: Անգամ հաշվի առնելով, որ խաղը Դորտմունդում է, որտեղ Գերմանիան շշմելու աստիճան դրական վիճակագրություն ունի: Ընտրում եմ Ֆրանսիայի ուղիղ հաղթանակն այս խաղում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
23:00/12 սպտ
Գերմանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ