Գերմանիա — Ֆրանսիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:00, 07 հլս 2016
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի նախկին խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի կիսաեզրափակչի Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ։

https://youtu.be/nK3lcQf1td0

Կրկին ողջույն բոլորին: Եվրո-2016-ի երկրորդ կիսաեզրափակիչը՝ Գերմանիա — Ֆրանսիա:

Գերմանացիները կադրային մեծ խնդիրներ ունեն: Կենտրոնական գոտու միանգամից 3 խաղացողներ չեն խաղալու՝ Հումելսը, Խեդիրան և Մարիո Գոմեսը: Ավելին, այս երեքին կարելի է ոչ միայն հիմնական կազմի խաղացող անվանել, այլ նաև ինչ-որ առումով անփոխարինելի: Դե հասկանալի է, Հումելսն արդեն վաղուց է այդպիսին համարվում, իսկ հաշվի առնելով Խեդիրայի այն ֆունկցիաները, որը նա թիմում կատարում է, կարելի է ասել, որ Սամին կրկին միակն է: Իսկ Մարիո Գոմեսը նույնպես միակն է, ով հարմար է Գերմանիայի մրցաշարի համար ընտրած մարտավարությանը: Եվ ահա, այս 3 ֆուտբոլիստները չեն խաղալու:

Եվս մեկ բան, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Ե՛վ Հումելսը, և՛ Խեդիրան, և՛ Գոմեսը Գերմանիայի հավաքականի երկրորդ հարկում լավագույն ֆուտբոլ ցուցադրող ֆուտբոլիստներից են, ովքեր մասնակցում են բոլոր ստանդարտներին թե՛ սեփական, թե՛ մրցակցի տուգանային հրապարակում: Եվ կրկին այս 3 ֆուտբոլիստները չեն լինի, իսկ հավասար որակներով փոխարինողներ չկան:

Հաշվի առնելով, որ ֆրանսիացիներն այս մրցաշարում արդեն 5 գոլ գլխով խփել են, ինչը Եվրոյին մասնակից թիմերի միջև լավագույն ցուցանիշն է, և մոտակա հետապնդողն ընդամենը 2 գոլ է խփել գլխով, ես կարծում եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ պետք է ուշադրություն դարձնել խաղադրույքների առանձին շուկաների առաջարկներին: Բուքմեյքերները կարծես թե դրան ուշադրություն չեն դարձրել: Կարելի է օգտվել առիթից:

Օրինակ, William Hill-ում գտա այսպիսի խաղադրույք՝ Ժիրուն գլխով գոլ կխփի, որի գործակիցը 10,0 է: Այնտեղ նաև մի լավ տարբերակ կա՝ Ժիրուն գոլ կխփի, Ֆրանսիան կհաղթի: Եթե այս երկու պայմանները համընկնեն, կարելի է կատարված խաղադրույքը 6 անգամ մեծացնել:

Ինչ վերաբերում է խաղին, ինձ թվում է, հատկապես հաշվի առնելով, որ Խեդիրային Շվայնշտայգերն էլ չի կարող փոխարինել, ով առողջ լինելու դեպքում կխաղար այդ դիրքում, ապա հավանաբար Կռոսի հետ կենտրոնում կխաղա կա՛մ լիվերպուլցի Էմրե Չանը, կա՛մ դորտմունդցի Վայգլը: Կարծում եմ, որ խաղադաշտի կենտրոնում ֆրանսիացիներն առավելություն կունենան:

Ֆրանսիացիներն, ընդհանրապես, այս խաղում առավելություն կունենան: Գրեթե բոլոր դիրքերում նրանք ավելի ուժեղ տեսք ունեն, բացառությամբ դարպասապահի դիրքի, և ես կարծում եմ, որ տանտերերը ավելի մոտ կլինեն հաղթանակին:

Հավանաբար այս խաղում գոլեր կտեսնենք: Լավ առաջարկ կա այն բանի վերաբերյալ, որ Ֆրանսիան 1,5-ից շատ գոլ կխփի: Գործակիցը 3,10 է: Եվ, հավանաբար, ամենահասարակը՝ ֆրանսիացիները դուրս կգան եզրափակիչ: Գործակիցը William Hill-ում 1,91 է:

Կարելի է այլ տարբերակներ էլ փնտրել, կապված նույն գլխով գոլերի հետ: Կարծում եմ, որ կտեսնենք դրանք: Անկյունայինների վրա նույնպես կարելի է խաղալ: Դրանք ֆրանսիացիներն ավելի շատ կիրացնեն, հատկապես առաջին խաղակեսում:

Գլխավորն այն է, որ, ըստ իս, Ֆրանսիան ֆավորիտ է, և կարծում եմ, որ դուրս կգա եզրափակիչ: Ձեզ հետ Արթուր Պետրոսյանն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ