Գերմանիա – Ֆրանսիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 27 հլս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Գերմանիա – Ֆրանսիա կանանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Այս եկու հավաքականները Եվրոյի մնացած մասնակիցներից ամենալավն են պատրաստված ֆիզիկապես: Իսկ ֆունկցիոնալ առումով ու արագությամբ և՛ գերմանուհիները, և՛ ֆրանսուհիները տպավորում են:

Գերմանիան մրցաշարի միակ հավաքականն է, որը հաղթել է բոլոր 4 խաղերը հիմնական ժամանակում: Ավելին, թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել և խփել է 11 գոլ:

Ֆրանսիայի վիճակագրությունը միգուցե այնքան էլ տպավորիչ չէ, բայց մի փոքր հաջողության դեպքում կարող էր ավելի լավը լինել: Ֆրանսիացիները հզոր հոլանդուհիների հետ խաղում կատարեցին 26 հարված, որից 11-ը՝ դարպասի ուղղությամբ, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում դարպասում: Միայն լրացուցիչ ժամանակում 11 մետրանոց հարվածով եռագույնները կարողացան խփել հաղթական գոլը:

Երկու թիմերն էլ լավն են հարձակման գծում: Կողմերը, ելնելով խաղի կարևորությունից, զգույշ կգործեն, բայց ինձ թվում է, որ գոնե մեկ անգամ աչքի կընկնեն: Իսկ եթե փորձենք առանձնացնել զույգի ֆավորիտին, ապա գերմանուհիները մի փոքր առավելություն ունեն: Բունդեսթիմը երկու օր ավելի է հանգստացել: Չի բացառվում, որ ֆրանսուհիները էներգատար քառորդ եզրափակիչից հետո չկարողանան ցույց տալ իրենց առավելագույնը:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Եվրո-2022
23:00/27 հլս
Գերմանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2022
23:00/27 հլս
Գերմանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ