Գերմանիա — Ֆրանսիա. Ալեքսեյ Անդրոնովի վիդեոկանխատեսումը
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Եվրո-2016-ի Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում կխփվի նվազագույնը երեք գոլ, իսկ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը վերջապես աչքի կընկնի:
https://www.youtube.com/watch?v=0GytqAymg_E
Գերմանացիները մեծ կադրային կորուստներ ունեն. Գոմեսը, Հյումելսը, Խեդիրան և Շվանշտայգերն ունեն տարբեր խնդիրներ: Բացի Հյումելսից՝ բոլորը վնասվածք ունեն: Մաթսը որակազրկված է: Ընդհանուր առմամբ, հանդիպման ֆավորիտը Ֆրանսիան է, անգամ չնայած նրան, որ Գերմանիան աշխարհի չեմպիոն է և ունի աներևակայելի փորձ:
Դրա հետ մեկտեղ, ենթադրում եմ, որ գերմանացիները չեն հանձնվի: Նրանք արդեն ինչ-որ լուծում են գտել, և մենք շատ հետաքրքիր խաղ կտեսնենք: Երկու խաղադրույք եմ ուզում առաջարկել: Ինձ թվում է, որ Գերմանիան Հումելսի բացակայության պատճառով որոշակի խնդիրներ կունենա պաշտպանությունում: Ֆրանսիան պաշտպանությունում կատարյալ չի խաղում, այնպես որ այստեղ պետք է լինեն խփած գնդակներ: ՏՇ 2,5-ի գործակիցը 2,62 է: Խաղալու ուղղակի հիանալի հնարավորություն է ընձեռում:
Դե և Թոմաս Մյուլլերը, ով ասում է, որ ցանկանում է գոլ խփել ուղղակի այն բանի համար, որպեսզի իրեն դադարեն հարցնել՝ ինչու չի աչքի ընկնում: Թոմաս Մյուլլերի գոլի համար տալիս են 3,10 գործակից: Եվս հիանալի ընտրություն է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: