Գերմանիա — Ֆրանսիա․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:00, 07 հլս 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի կիսաեզրափակչի Գերմանիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։

Փլեյ-օֆֆի բոլոր 3 խաղերը, որոնք Յուրի Ռոզանովի հետ մեկնաբանել եմ, ավարտվել են ոչ-ոքի՝ 1։1 հաշվով, և գործը հասել է 11 մետրանոցների։ Ֆրանսիա — Գերմանիա խաղը նույնպես նման ելք կարող է ունենալ։ Ամեն դեպքում, բարդ է ենթադրել, թե ինչ կլինի հիմնական ժամանակում։ Գերմանացիները շատ լուրջ կորուստներ ունեն։ Չի լինի Խեդիրան, ով կենտրոնում կարևոր է, հավանաբար չի լինի նաև Շվայնշտայգերը, ով արդեն հիմնական կազմի խաղացող չի համարվում, բայց կարող է փոխարինել Խեդիրային։ Որակազրկված է Հումելսը, ով մաքրում է Բոատենգի սխալները։ Բայց ամենակարևորը՝ չի խաղա Մարիո Գոմեսը։ Գերմանիայի հավաքականի խաղի համար դա կորուստ է։ Եզրային արագ ֆուտբոլիստներ Կիմիխն ու Հեկտորը հիմա զրկված են հիմնական խաղացողից, ով տուգանայինում ընդունում է իրենց փոխանցումները։ Գերմանիան հավանաբար կխաղա կեղծ 9 համարով՝ Գյոթցեով։ Այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Գոմեսն է, գերմանացիներին չի բավականացնի։.

Լյովն այլընտրանքային տարբերակներ կփնտրի, որպեսզի ճնշի Ֆրանսիայի, ըստ իս, ոչ ուժեղ պաշտպանությունը։ Էվրայի և Սանյաի հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ, Ֆրանսիայի եզրային պաշտպանները արդեն թոշակի անցնելու տարիքի են։ Ֆրանսիացիների կենտրոնական պաշտպանների զույգն էլ, անկեղծ ասած, թույլ է։ Ֆրանսիացիները, որպես տանտերեր, ցանկացած հնարավորության դեպքում կգրոհեն, և Գերմանիան կօգտվի դրանից։ Կարծում եմ, որ թիմերը հիմնական ժամանակում կփոխանակվեն գոլերով։

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
23:00/7 հլս
Գերմանիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ