Գերմանիա — Ֆինլանդիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Հասկանալի է, որ խոշոր մրցաշարերից՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունից հետո, թոփ հավաքականները դժվար են հունի մեջ մտնում ինչպես որակավորման փուլում, այնպես էլ ընկերական խաղերում: Սկսվում են ինչ-որ փորձարկումներ, խաղաժամանակ են ստանում երիտասարդ ֆուտբոլիստները: Միշտ էլ դժվար է ընկերական խաղերի վերաբերյալ կանխատեսումներ անելը: Բայց գերմանացիները հիմա տանն են խաղում՝ լի տրիբունաների ներկայությամբ: Նրանք Եվրոպայի առաջնությունում չհասան իրենց նպատակին: Եվ անգամ եթե Յոահիմ Լյովը փորձարկի երիտասարդներին, նրանք կցանկանան ցույց տալ իրենց ամբողջ ներուժը, դրսևորել իրենց, որպեսզի տեղ ստանան կազմում: Ենթադրում եմ, որ գերմանացիները կարող են արդյունավետ խաղալ: Դժվար ֆիններն ամբողջությամբ բացվեն: Սակայն գերմանացիներին բավական է խփել առաջին գոլը, իսկ եթե դա արագ լինի, ապա հետո արդեն հեշտ կլինի: Ֆինները կբացվեն: Այստեղ կփորձեմ խաղալ այն բանի վրա, որ շատ գոլեր կլինեն: Գործակիցը բարձր չէ: Բայց ինձ թվում է, որ խաղադրույքը վստահելի է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: