Գերմանիա — Ֆինլանդիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:45, 31 օգս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Գերմանիա — Ֆինլանդիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կկարողանա աչքի ընկնել Գերմանիայի ընտրանու հարձակվող Թոմաս Մյուլերը: 

Եվրոպայի առաջնությունից հետո Գերմանիայի հավաքականի առաջին ընկերական խաղը Ֆինլանդիայի հետ է: Գերմանացիները ոչ միշտ են ուժերի ամբողջ չափով խաղում ընկերական դիմակայություններում, նրանք կարող են անգամ անսպասելի պարտություն կրել, ինչպես դա եղավ սլովակների հետ հանդիպմանը: Հետո արդեն, հանդիպելով նրանց հետո Եվրո-2016-ում՝ Գերմանիան ցույց տվեց, որ դա պատահականություն էր: Բայց Ֆինլանդիան անգամ Սլովակիան չէ: Դժվար ֆինները շատ համարձակ խաղան: Ինձ թվում է, որ Գերմանիայի հավաքականի համար գոյություն ունի մեկ կոնկրետ անհատ: Խոսքը Թոմաս Մյուլերի մասին է, որը ձախողել է Եվրոպայի առաջնությունը և այդ մրցաշարում վատ մարզավիճակում էր: Նրան շատ է պետք գոլ խփել հավաքականում, որպեսզի փոխի էջը, մոռանա անցյալի մասին և սկսի Գերմանիայի ընտրանու կազմում իր նոր փուլը: Խաղադրույք եմ կատարում Թոմաս Մյուլերի գոլի վրա: 1,75 գործակիցը բավական լավն է:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:45/31 օգս
Գերմանիա - Ֆինլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ