Գերմանիա – Դանիա: Բունդեսթիմը կհաղթահարի 1/8 եզրափակիչի արգելքը
Գերմանացիները մրցաշարի մեկնարկում վստահ հաշվեհարդար տեսան Շոտլանդիայի և Հունգարիայի նկատմամբ, իսկ երրորդ տուրում հազիվ փրկվեցին շվեյցարացիների հետ խաղում:
Իհարկե, Գերմանիայի հավաքականը մոտիվացիա չուներ հաղթելու համար, բայց այդ հանդիպումն ահազանգ էր: Հարձակման գծի երիտասարդ առաջատարներ Ֆլորիան Վիրտցը և Ջամալ Մուսիալան ի զորու են եզրափակել ցանկացած դրվագ, նրանք հիանալի դրիբլինգ ունեն, մնում է կայունություն ավելացնել:
Գերմանացիների համար ևս մեկ խնդիր է Կայ Հավերցի ոչ համոզիչ խաղը: Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը փոխարինման մտնելով ավելի մեծ օգուտ է տալիս, քան Հավերցը:
Դանիայի հավաքականը նախորդ Եվրոյում հասավ մինչև կիսաեզրափակիչ և կարող էր ավելին անել, սակայն Կասպեր Յուլմանի կոլեկտիվը Գերմանիայում առայժմ ոչ մի հաղթանակ չի տարել:
Սկանդինավները խաղաղ բաժանվեցին սլովենացիների, անգլիացիների և սերբերի հետ: Տպավորություն կա, որ դանիացիները չափից ավելի ակադեմիական ֆուտբոլ են խաղում, թիմին երբեմն պակասում է տեմպը:
Առաջարկում եմ Գերմանիայի հաղթանակ հիմնական ժամանակում խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: