Գերմանական էքսպրեսս. խաղում ենք 7,36 գործակցով

20:30, 20 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «գերմանական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք Բունդեսլիգայի 27-րդ տուրի հետեւյալ երեք հանդիպումները` «Վոլֆսբուրգ» — «Դարմշտադ», «Հերտա» — «Ինգոլշտադ», «Աուգսբուրգ» — «Բորուսիա» Դորտմունդ: 

«Վոլֆսբուրգ» — «Դարմշտադ» 

«Վոլֆսբուրգը» շատ վատ մեկնարկեց տարին ու առաջին 3 խաղերում ոչ մի հաղթանակ չտարավ (երկու պարտություն, մեկ ոչ-ոքի): Այնուհետեւ Հեկինգի թիմը բարելավեց խաղը եւ այժմ վերջին 4 հանդիպումներում 3 հաղթանակ է տարել, ինչպես նաեւ նվաճել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր: «Գայլերը» հատկապես վստահ են գործում տանն ընթացող խաղերում: Այստեղ թիմը պարտվել է միայն «Բավարիային» ու «Բորուսիային»:

Նույնը չես ասի «Դարմշտադի» մասին: Որքան էլ որ զարմանալի է` թիմն ավելի լավ է հանդես գալիս արտագնա խաղերում: «Դարմշտադը», որը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, դրսում ցույց տված արդյունքներով զիջում է միայն «Բավարիային» ու «Բորուսիային»: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ «Վոլֆսբուրգի» համար դժվար կլինի, սակայն այստեղ կարող է խոսել ֆուտբոլիստների անհատական կարգերի տարբերությունը: Դրաքսլերը, Շյուրլեն ու Կրուզեն այս պահին շատ լավ մարզավիճակում են եւ ունակ են արդյունք ապահովել իրենց թիմի համար: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ինչպես նաեւ «Վոլֆսբուրգի» ոչ բարվոք վիճակը պաշտպանությունում (թիմը գրեթե ամեն խաղում գոլ է բաց թողնում), կարելի է այս խաղի համար ընտրել ««Վոլֆսբուրգի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը:

«Հերտա» — «Ինգոլշտադ» 

«Հերտան» եւս տարին վատ սկսեց ու առաջին 6 խաղերում ընդամենը 1 հաղթանակ էր տարել, սակայն հետագայում թիմը բարելավեց խաղը ու այժմ վերջին 4 հանդիպումներում երեքում հաղթել է: «Հերտայի» այսօրվա մրցակիցը` «Ինգոլշտադը», վերջին 5 խաղերում անպարտելի է (4 ոչ-ոքի, 1 հաղթանակ), սակայն այդ խաղերում մրցակիցների կարգերը չես համեմատի ներկայումս Գերմանիայի երրորդ ուժեղագույն թիմի հետ: Բացի այդ, «Ինգոլշտադը» չի հաղթել վերջին 11 արտագնա խաղերում (6 ոչ-ոքի, 5 պարտություն): Քանզի «Հերտան» պայքարում է երրորդ տեղը զբաղեցնելու համար, համարվում է Գերմանիայի չորրորդ ուժեղագույն թիմը եւ «Ինգոլշտադի» կարգն այնպիսին է, որ բեռլինցիները լիովին ունակ են հաղթելու, կարելի է այս խաղի համար վերցնել «Հերտայի» հաղթանակը: Գործակիցը 2,05 է:

«Աուգսբուրգ» — «Բորուսիա» Դորտմունդ 

«Աուգսբուրգը» չափազանց անհաջող է հանդես գալիս ընթացիկ տարում: Անցկացված 11 խաղերում թիմն ընդամենը մեկ հաղթանակ է տարել (4 պարտություն, 6 ոչ-ոքի): «Բորուսիան», ընդհակառակը, ուղղակի գերազանց է խաղում մեկնարկած տարում: Թիմը տարել է 11 հաղթանակ, երկու անգամ ոչ-ոքի է խաղացել ու ոչ մի պարտություն չի կրել:

Բացի այդ, «Բորուսիան» վերջին տարիներին հաջող է հանդես գալիս «Աուգսբուրգի» հարկի տակ: Վերջին 4 խաղերում «մեղուները» հյուրընկալվելիս միմիայն հաղթել են բավարական ակումբին: Գումարած դրան, այս մրցաշրջանում «Բորուսիան» արդեն երկու անգամ հաղթել է «Աուգսբուրգին» (5:1, 2:0): Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները եւ այն, որ խաղը կայանում է «Աուգսբուրգի» հարկի տակ, այս խաղի համար տրամաբանական կլինի ընտրել ««Բորուսիայի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 27-րդ տուր
18:30/19 մրտ
«Վոլֆսբուրգ» - «Դարմշտադ»
Բունդեսլիգա, 27-րդ տուր
18:30/19 մրտ
«Հերտա» - «Ինգոլշտադ»
Բունդեսլիգա, 27-րդ տուր
20:30/20 մրտ
«Աուգսբուրգ» - «Բորուսիա» Դորտմունդ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ