Գերմանական էքսպրեսս. «Լեյպցիգն» ու «Բավարիան» կհաղթեն, «Քյոլնն» ու «Բորուսիան» կգրավեն միմյանց դարպասը

18:30, 10 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» գերմանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Բունդեսլիգայի 14-րդ տուրի 3 հանդիպում: Կմրցեն «Բավարիա» — «Վոլֆսբուրգ», «Քյոլն» — «Բորուսիա» և «Ինգոլշտադ» — «ՌԲ Լեյպցիգ» զույգերը:

«Բավարիա» — «Վոլֆսբուրգ»

«Բավարիան», որքան էլ որ զարմանալի է, 13 տուրերից հետո չի գլխավորում Բունդեսլիգան: Պատճառը գերմանական «Լեսթերն» է: Գերմանիայի առաջնության նորեկ «Լեյպցիգը» 13 տուրերից հետո վաստակել է 33 միավոր, ինչը նշանակում է, որ «Բավարիան» առաջիկա խաղում սայթաքելու իրավունք չունի:

Կառլո Անչելոտտիի թիմը 2016/17թթ. մրցաշրջանն անհաջող է սկսել: Բացի այն, որ ներքին առաջնությունում մյունխենցիներն առաջինը չեն, ինչը վերջին տարիներին արդեն օրինաչափություն էր դարձել, «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում էլ վստահ հանդես չեկավ: «Գերմանական մեքենան» 2 պարտություն կրեց եվրագավաթային մրցաշարում՝ «Ռոստովից» և «Աթլետիկոյից», ինչի հետևանքով չկարողացավ հաղթել խմբում և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց միայն երկրորդ հորիզոնականով:

Ինչ վերաբերում է «Վոլֆսբուրգին», ապա «գայլերը» այս տարի չեն մասնակցում եվրագավաթներին, իսկ ներքին առաջնությունում անհաջող են հանդես գալիս: Վալերիեն Իսմաելի գլխավորած թիմը 10 միավորով ընդամենը տասնհինգերորդն է: Դժվար թե «Վոլֆսբուրգը» «Ալիանս Արենայում» լուրջ խնդիրներ ստեղծի մյունխենյան ակումբի համար:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել «Բավարիայի» տոտալ 2,5-ից շատ գոլի վրա: Մյունխենցիները խաղալու են տանը, սայթաքելու իրավունք չունեն: Բացի այդ, առջևի գծում բարձրակարգ վարպետները «Բավարիայում» շատ են: Գործակիցը 1,67 է:

«Քյոլն» — «Բորուսիա»

Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են: «Բորուսիան» 24 միավորով վեցերորդն է, իսկ «Քյոլնը» վաստակած 22 միավորով դեռ դուրս է մնում եվրագավաթային գոտուց: Դիտարժան հանդիպում է սպասվում:

«Քյոլնը» անկայուն խաղ է ցուցադրում: Թիմը կարող է հաղթել «Շալկեին» (3:1), ոչ-ոքի խաղալ «Բավարիայի» դեմ (1:1), բայց միևնույն ժամանակ 4 անպատասխան գնդակ ընդունել «Հոֆենհայմից»: Թիմի առաջատարն ու շարժիչ ուժը Անտոնի Մոդեստն է: Ֆրանսիացի հարձակվողը անցկացրած 13 խաղում 12 գնդակ է խփել և ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Օբամեյանգին:

«Բորուսիան» պարզապես փայլում է արդյունավետությամբ: Չեմպիոնների լիգայում «մեղուները» խմբային փուլի ռեկորդ սահմանեցին՝ 6 խաղում խփելով 21 գոլ: Տպավորիչ ցուցանիշ է: Այս մրցաշրջանում Տուխելի թիմը չափազանց արդյունավետ է գործում: Բունդեսլիգայում «Բորուսիան» նույնպես ամենաշատն է խփել՝ 31 գնդակ:

«Բորուսիայի» գոլը գրեթե կասկած չի հարուցում: Հարձակման գծում դորտմունդցիները գերազանց են գործում: Նույնը չի կարելի ասել պաշտպանության մասին: Թիկունքում «Բորուսիան» շատ է սխալվում: Դրա վառ ապացույցը համեստ «Լեգիայից» ընդունած 4 գնդակներն են: «Քյոլնը» խաղացող թիմ է, հանդես է գալու սեփական դաշտում, ունի բարձրակարգ կատարողներ՝ ի դեմ Մոդեստի, և կարող է խոցել հյուրերի դարպասը: Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: Գործակիցը 1,67 է:

«Ինգոլշտադ» — «ՌԲ Լեյպցիգ»

Բունդեսլիգայի առաջատարը կհյուրընկալվի հետնապահին: «Լեյպցիգը» ֆանտաստիկ ելույթներ է ունենում: Թիմը 13 խաղերից տասում հաղթել է, իսկ մյուս երեքում ոչ-ոքի է խաղացել: Ցանկացած նորեկ կերազեր այսպիսի ցուցանիշներ ունենալ:

«Ինգոլշտադը» 6 միավորով եզրափակում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Այսպիսի տեմպերով շարունակելու դեպքում Մայք Վալպուրգիսի թիմը կարող է լքել ուժեղագույնների խումբը: 13 խաղում թիմն ընդամենը 1 հաղթանակ է տարել, բաց է թողել 24 գնդակ: Ինգոլշտադցիների վիճակը տխուր է:

«Լեյպցիգի» մոտ ամեն ինչ ստացվում է: Տիմո Վերները, Ֆորսբերգը, Զաբիտցերն ու Նաբի Կեյտան առջևի գծում իրար հրաշալի են հասկանում: Երբ ամեն ինչ ստացվում է, ոչինչ չես կարող անել:

«Լեյպցիգի» հեքիաթը կշարունակվի նաև Ինգոլշտադում: Առաջատարը առավելության կհասնի հետնապահի նկատմամբ: Հյուրերի մաքուր հաղթանակի գործակիցը 1,82 է:

Գերմանական էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 5,08 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 14-րդ տուր
18:30/10 դկտ
«Բավարիա» — «Վոլֆսբուրգ»
Բունդեսլիգա, 14-րդ տուր
18:30/10 դկտ
«Քյոլն» — «Բորուսիա»
Բունդեսլիգա, 14-րդ տուր
18:30/10 դկտ
«Ինգոլշտադ» — «ՌԲ Լեյպցիգ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ