Գերմանական էքսպրեսս. Դորտմունդի «Բորուսիան» ու «Բայերը» կջախջախեն իրենց մրցակիցներին

17:30, 14 մյս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «գերմանական էքսպրեսսի» շրջանակներում կդիտարկենք Բունդեսլիգայի 34-րդ տուրի շաբաթ օրը կայանալիք 2 հանդիպում՝ «Բորուսիա» Դորտմունդ — «Քյոլն» և «Բայեր» — «Ինգոլշտադ»:

«Բորուսիա» Դորտմունդ — «Քյոլն»

«Քյոլնը» չկարողացավ եվրագավաթային ուղեգիր նվաճել և հիմա Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականում է: Դորտմունդի «Բորուսիայի» համար եւս այս խաղը մեծ նշանակություն չունի, քանզի թիմն արդեն վաղուց ապահովագրել է երկրորդ հորիզոնականը: Այս թիմերի մասնակցությամբ առաջին շրջանի խաղն ավարտվել 2:1 հօգուտ «Քյոլնի», շնորհիվ 90-րդ րոպեին Անտոնի Մոդեստի խփած գոլի, ով, ի դեպ առաջնությունում արդեն 13 գոլ է խփել և համարվում է Պետեր Շտեգերի թիմի ընդգծված առաջատարը:

Վնասվածքի պատճառով տանտերերից խաղը բաց կթողնեն Նեւեն Սուբոտիչն ու Իլկայ Գյունդոգանը, և Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ խաղում այս մրցաշրջանի իր հինգերորդ դեղին քարտը ստացավ:

«Բորուսիան» չդարձավ չեմպիոն և անկասկած կցանկանա Բունդեսլիգայի վերջին տուրում հաղթել իր երկրպագուների ներկայությամբ: Եվ ոչ ուղղակի հաղթել, այլեւ ջախջախել մրցակցին, դրանով իսկ վրեժ լուծելով առաջին շրջանի պարտության համար: «Բորուսիայի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ:

«Բայեր» — «Ինգոլշտադ»

Բայերի համար նույնպես վերջին տուրը էական նշանակություն չունի, լեւերկուզենյան ակումբը մրցաշրջանը երրորդ տեղով կավարտի և արդեն ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: «Ինգոլշտադը» մրցաշարային աղյուսակի միջնամասում է և մեծ հաշվով հաջող մրցաշրջան անցկացրեց, եթե հաշվի առնենք, որ պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Բունդեսլիգայում:

«Բայերից» չեն խաղա, Ջոնաթան Տան, Կիրյակոս Պապադոպուլոսը, Լարս Բենդերը, Վլադլեն Յուրչենկոն, բրազիլացի պաշտպան Վենդելլը, և որակազրկված Տին Եդվայը: Հյուրերից խաղը բաց կթողնի պաշտպան Դանիլո Սորաեսը:

«Բայերը» տանը պարտավոր է հաղթել այս մրցակցին, և այն էլ խոշոր հաշվով: Կարծում եմ, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն և գեղեցիկ նոտայով կավարտեն այս մրցաշրջանը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 34-րդ տուր
17:30/14 մյս
«Բորուսիա» Դորտմունդ - «Քյոլն»
Բունդեսլիգա, 34-րդ տուր
17:30/14 մյս
«Բայեր» - «Ինգոլշտադ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ