Գերմանական էքսպրեսս. «Բայերը» կհաղթի «Դարմշտադին», իսկ «Բորուսիան»՝ «Հանովերին»

18:30, 13 փտր 2016
Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Բայերը» կհյուրընկալվի «Դարմշտադին», իսկ «Բորուսիան» կընդունի «Հանովերին»:

«Դարմշտադի» կարգախոսը՝ «կամ հաղթանակ, կամ ոչինչ»-ն է: Թիմը վերջին հինգ հանդիպումներից երկուսում հաղթել, և երեքում պարտվել է: Դիրկ Շուստերի թիմը մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է «Բայերին», ապա լեւերկուզենյան ակումբը արտագնա խաղերում լավ է հանդես գալիս: «Բայերը» Բունդեսլիգայի նախորդ տուրում տանը ոչ-ոքի խաղաց առաջնության առաջատար «Բավարիայի» հետ, սակայն գավաթում 1:3 հաշվով պարտվեց միջակ «Վերդերին»: Ռոջեր Շմիդտի թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, այնպես որ պարտավոր է այսպիսի մրցակցի դեմ երեք միավոր վաստակել: Առաջարկում եմ խաղադրույք կատարել 1,79 գործակցով «Բայերի» հաղթանակի վրա:

«Բորուսիան» տանն ընդունում է առաջնության ետնապահ «Հանովերին»: Թոմաս Տուխելի թիմը մրցաշարային այուսակում հետապնդում է առաջատար «Բավարիային», սակայն նախորդ տուրում չկարողացավ օգտվել մյունխենցիների սայթաքումից՝ արտագնա խաղում ոչ-ոքի խաղալով «Հերտայի» հետ: Իսկ «Հանովերը» վերջին հինգ խաղերից բոլորում պարտվել է, և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջարկում եմ 1,48 գործակցով խաղադրույք կատարել «Բորուսիայի հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ի վրա:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 21-րդ տուր
18:30/13 փտր
«Դարմշտադ» - «Բայեր»
Բունդեսլիգա, 21-րդ տուր
18:30/13 փտր
«Բորուսիա» - «Հանովեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ