Գերմանական Էքսպրես Էդվարդ Գևորգյանից

19:30, 30 ապր 2017

Ողջույն Գերմանական ֆուտբոլի սիրահարներին։
Եվրոպական ակումբային ֆուտբոլը մոտենում է 2016/2017 մրցաշրջանի ավարտին, բայց Բունդեսլիգայում պայքարը դեռ թեժ է։ Չեմպիոնը վաղուց պարզ է, բայց թիմերը կռվում են բարձր հորիզոնականների, եվրոգավաթների և Բունդեսլիգայում տեղի պահպանման համար։ Այս անգամ առանձնացրեմ եմ երկու հանդիպում, երկուսն էլ օրեր առաջ կայացած Գերմանիայի գավաթի մասնակիցների առկայությամբ։
Բորուսիա Դորտմունդը կհյուրընկալի Քյոլնին։ Քյոլնը խաղում է հարձակվողական ֆուտբոլ նույնիսկ հյուևընկալվելիս և հաճախ պատժվում է հենց դրա պատճառով, բայց ունենալով ուժեղ հարձակման գիծ միշտ փորձում է ավելի շատ գոլ խփել քան ընդունել: Բորուսիան հաղթեց բավարիային Գավաթի կիսաեզրափակիչում, և շատ ներդրում արեց այդ խաղի մեջ։ Առանց այդ էլ ոչ հուսալի պաշտպանությունը պետք է որ գոնե մեկ անգամ սխալվի, իսկ Դորտմունդցիների գոլի մեջ կասկած չունեմ։
Գավաթի մյուս կիսաեզրափակիչում Այնտրախտը մեծ դժվարությամբ անցավ Մենխենգրադբախի արգելքը։ Թիմեր տանջվեցին մինչև 11 մետրանոցներ։ Ֆռանկֆուրտյան ակումբը ոչինչ չի կարողանա առաջարկել ավելի թարմ, պատրաստված և 3 տեղի համար պայքարող՝ մոտիվացված Հոֆենհայմի դեմ։
Շնորհակալություն սիրեք ֆուտբոլ, երկրպագեք ճիշտ ակումբների և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Էքսպրես: Պարտված
17:30/29 ապր
Բորուսիա Դորտմունդ - Քյոլն
19:30/30 ապր
Հոֆեհայմ - Այնտռախտ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ