«Գենտ» — «Վոլֆսբուրգ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 17 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Գենտ» — «Վոլֆսբուրգ» առաջին հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Գենտի «Գելամկո Արենա» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կհաղթեն տանտերերը: 

Զարմանալի է մնում, որ մենք այսպիսի զույգ ենք տեսնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Բայց երբեմն այսպես եւս պատահում է: Բոլորը կարծես թե համոզված էին, որ գերմանական ակումբն ակնհայտ ֆավորիտ է այս զույգում, բայց այժմ այդպիսի զգացողություն չկա: «Գենտը» բոլորին ցույց տվեց, որ երկաթե բնավորություն ունի, թե ինչպես խմբային փուլում միավորներ պոկեց ու առաջ անցավ «Վալենսիայից» ու «Լիոնից»: Եվ տանն անցկացրած բոլոր խաղերում թիմը գրավել է մրցակիցների դարպասները: Թեեւ Բելգիայի առաջնությունն այնքան էլ ուժեղ չէ, բայց այնտեղ կարողանում են խաղալ, եւ «Գենտը» երկրորդ տեղում է, ընդ որում, հազվադեպ է միավորներ կորցնում: Իսկ ահա «Վոլֆսբուրգը» ընդմիջումից հետո հիասթափեցրեց առաջին խաղերում եւ ընդամենը մեկ հաղթանակ է տարել: Առաջնությունում իրավիճակն ամենալավը չէ: Եվ ես տեսել եմ, որ «գայլերը» շատ անհաջող են խաղում հյուրընկալվելիս: Դժվար թե Չեմպիոնների լիգայում ավելի լավ խաղան: Այդ պատճառով ռիսկի եմ դիմում եւ խաղադրույք կատարում տանտերերի (0) ֆորայով հաղթանակի վրա: Նրանք կշարունակեն զարմացնել:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/17 փտր
«Գենտ» - «Վոլֆսբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ