«Գենտ» — «Վոլֆսբուրգ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 17 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Գենտ» — «Վոլֆսբուրգ» առաջին հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Գենտի «Գելամկո Արենա» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կխփվի երկու կամ երեք գնդակ: 

«Գենտ» — «Վոլֆսբուրգ. այդուհանդերձ թոփ-հանդիպում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի համար: Երկար ժամանակ մտածում էի, չգիտեի, թե ինչ առաջարկել այս հանդիպման վերաբերյալ: Նայում եմ «Վոլֆսբուրգին», այս տարի թիմը լավ չի սկսել առաջնությունում: Միայն վերջին տուրում թիմը հաղթանակ տարավ «Ինգոլշտադի» նկատմամբ, բայց սա արդեն նվաճում է: Մինչ այդ, «Վոլֆսբուրգին» 6 խաղ շարունակ չէր հաջողվում հաղթել: Առանց Բաս Դոստի «գայլերին» դժվար կլինի: Կարելի է հույսը դնել Մաքս Կրուզեի, Յուլիան Դրաքսլերի, Դանիել Կալիջիուրիի եւ Անդրե Շյուրլեի վրա: Բայց «Գենտն» այդքան հեշտ մրցակից չէ, որքան կարող է թվալ, իսկ «Վոլֆսբուրգը» այդքան էլ լավ պատրաստված չէ:

Ի՞նչ առաջարկել. «Գենտն» այժմ շատ լավ վիճակում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում թիմը պարտվել է միայն «Բրյուգեին» դրսում: Միեւնույն ժամանակ, Չեմպիոնների լիգայում կայացած բոլոր տնային խաղերում «Գենտը» գոլ է խփել: Բայց նրանց 1:0 հաշվով հաղթանակն այդքան էլ վստահելի խաղադրույք չէ: Կարծում եմ` Կրուզեի, Դրաքսլերի, Կալիջիուրիի ու Վիեյրինյայի օգնությամբ «Վոլֆսբուրգը» կարող է պահ գտնել ու գոլ խփել: Կփորձեմ «տոտալ 2-3 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ` օպտիմալ տարբերակ է: Վերջիվերջո առաջին հանդիպումն է, մեծ քանակությամբ գոլեր չպետք է լինեն, բայց «Գենտը» տանը միշտ խփում է, «Վոլֆսբուրգը» որակյալ կազմ ունի եւ նույնպես կարող է գոլ խփել:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/17 փտր
«Գենտ» - «Վոլֆսբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ