«Գենտ» – «Պոգոն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրագավաթային մրցաշարերում հայկական ակումբներից պայքարը շարունակում է միայն «Փյունիկը», սակայն կան հայ ֆուտբոլիստները, ընդ որում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ, որոնք հանդես են գալիս արտերկրում և իրենց թիմերի հետ մասնակցում են ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։ Նրանցից մեկը հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն է, որը հանդես է գալիս լեհական «Պոգոնում»։
Թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում գոլային հրավառություն կազմակերպեց՝ 5։2 և 3։2 հաշիվներով հաղթելով Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդին»։ Այս համեստ թիմից 2 անգամ 2-ական գոլ բաց թողնելը գուցե խոսում է «Պոգոնի»՝ եվրագավաթային խաղերում փորձի պակասի և թիմի ընդհանուր մակարդակի մասին։ Հիմա թիմին ավելի բարդ մրցակից է դիմակայելու։ Ավելի ճիշտ՝ «Պոգոնն» է փորձելու պայքարել բելգիական «Գենտի» հետ։
Լեհական թիմը մեծ շանսեր չունի։ Առաջին խաղը կայանալու է Բելգիայում։ Սպասում եմ, որ այս հանդիպումը գոլառատ կլինի։ «Պոգոնի» պաշտպանական գծում խնդիրներ կան, իսկ բելգիական գրեթե բոլոր թիմերը միշտ էլ հարձակողական ֆուտբոլ են ցուցադրում։ Իմ առաջին կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
Ընտրում եմ նաև Վահան Բիչախչյանը գոլ կխփի խաղադրույքը՝ 5․30 գործակցով։ Այո, մեծ հավանականությամբ, հայ կիսապաշտպան չի լինի մեկնարկային կազմում, բայց փոխարինման անպայման կմտնի։ Հաշվի առնելով, որ «Գենտը» հարձակողական ֆուտբոլ է դավանում, ամբողջ հանդիպման ընթացքում հյուրերը գոլային պահեր ստեղծելու իրական հնարավորություններ կունենան։ Բիչախչյանի հեռահար հարվածները կարող են արդյունք տալ։ Հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել նախորդ փուլում՝ գրավելով «Լինֆիլդի» դարպասը։
Ռիսկային տարբերակ է, բայց բավական բարձր գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: