«Գենկ» — «Սելտա». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:05, 20 ապր 2017
«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Գենկ» — «Սելտա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը տվյալ խաղում խաղադրույք է կատարում ոչ-ոքիի վրա: 

Ոչ հեշտ հանդիպում կլինի «Սելտայի» համար: Առաջին խաղում «Գենկը» ցույց տվեց, որ կարողանում է խաղալ և ընդունակ է խնդիրներ ստեղծել Վիգոյի թիմին: Գումարած՝ առաջին հանդիպման հաշիվը հնարավորություն է տալիս «Գենկին» հաջորդ փուլ անցնելով՝ հաղթելով, վերցնենք, 1:0: Դա նշանակում է, որ առաջին րոպեներից տանտերերը չեն պատրաստվում բացվել և «Սելտան» այս առումով լրացուցիչ առավելություն չի ստանա:

Բայց այդուհանդերձ ռիսկի եմ դիմում ենթադրել, որ հաջորդ փուլ կանցնի իսպանական ակումբը: «Սելտան» արդեն վաղուց ոչ մի բանի չի հավակնում Պրիմերայում և ամբողջովին կենտրոնացած է Եվրոպա լիգայի վրա: «Կրասնոդարի» հետ արտագնա խաղում էլ «Սելտան» եկել էր մեկ գնդակի առավելությամբ, բայց այն չպահեց, խաղաց հարձակվողական ֆուտբոլ և հաղթեց:

Կարծում եմ՝ «Գենկի» հետ ևս իսպանացիներն իրենց ցույց կտան: Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի և համապատասխանաբար «Սելտայի» անցման վրա:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:3)
23:05/20 ապր
«Գենկ» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ