«Գենկ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 23 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Գենկ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում անգլիական «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ ստուգելու է բելգիական «Գենկի» պաշտպանւթյան ամրությունը։ «Գենկը» սարսափելի էր մեկնարկել մրրցաշարում՝ պարտվելով «Ռեդ Բուլ Զալսբուրգին» 2-6 հաշվով։ Սակայն հաջորդ տուրում բելգիացիները տանը մրցեցին «Նապոլիի» հետ ու կարողացան ամուր պահել սեփական դարպասը։ Այս պահին «Գենկը» անհաջող շարք են անցկացնում։ Ներքին առաջնության վերջին տուրում պարտվեց «Ստանդարտին» և առաջատար «Բրյուգեին» զիջում է արդեն 10 միավոր։

«Լիվերպուլի» մարզչական շտաբում կարող են ուրախանալ․ Ալիսոնը վերադարձել է, սակայն դեռ երևում է, որ անհրաժեշտ է հավաքել մարզավիճակ։ Այստեղ ավելի հետաքրքիր է՝ ինչ առողջական վիճակում է Մո Սալահը։ Եգիպըացի ֆուտբոլիստն արդեն պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն, սակայն բրիտանաան պարբերականները հորդորում են Յուրգեն Կլոպին պահել Սալահին առաջիկա հանգստյան օրերի համար․ ներքին առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը լինելու է «Տոտենհեմը»։ Այնպես չէ, որ «Լիվերպուլը» հոգեբակական լավ վիճակում է․ Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Լիվերպուլն» անսպասելիորեն միավորներ կորցրեց «Մանչեսթերի» հետ խաղում։

Այն, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է՝ փաստ է։ Այն, որ «Լիվերպուլը» հաղթելու է, ընդ որում վստահ և առանց Սալահ, դրանում էլ կարող ենք չկասկածել։ Սակայն «չոր» հանդիպում կանցկացնի՞ արդյոք, այ դա հարց է։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/23 հկտ
«Գենկ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ