Գեղարդ Մուսասի – Ֆաբիան Էդվարդս: Սերգեյ Վաշչենկոյի կանխատեսումը

00:00, 13 մյս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Սերգեյ Վաշչենկոն կանխատեսում է արել Գեղարդ Մուսասի – Ֆաբիան Էդվարդս Bellator 296 խառը մենամարտերի մրցաշարի հանդիպման վերաբերյալ:

Գեղարդ Մուսասին ММА-ում կարիերան սկսել է հեռավոր 2003-ին: Նա հանդես է եկել շատ հայտնի փրոմուոշններում և աշխարհի տարբեր երկրներոմ, եղել է UFC-ի թոփ մարտիկներից, իսկ վերջին տարիներին կռվում է Bellator-ում:

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկը միջին քաշային կարգում եղել է չեմպիոն, իսկ չեմպիոնական գոտին կորցրել է նախորդ մենամարտում, որը կայացել էր 2022-ի հունիսի 25-ին Bellator 282 մրցաշարում: Այդ ժամանակ Մուսասին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր ամերիկացի Ջոնի Էմբլինին:

Մուսասին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ է: Բայց ММА-ում Գեղարդը մեծ հաջողությունների է հասել: Նրա ակտիվում 28 նոկաուտ կա, 12 սաբմիշն և 9 մրցավարական որոշում:

Ֆաբիան Էդվարդսը խառը մենամարտերում նորամուտը նշել է 2017-ի մայիսին Bellator 179 մրցաշարում: Այդ ժամանակ անգլիացին առաջին ռաունդում նոկաուտով հաղթեց Ռաֆալ Սերովսկիին: Հաջորդ 4 մենամարտերը Էդվարդսն անցկացրել է BAMMA լիգայում, որտեղ վստահ և ժամանակից շուտ հաղթանակներ է տարել:

2019-ին Ֆաբիանը վերադարձավ Bellator, որտեղ ելույթ է ունենում մինչև օրս: 2020-ին և 2021-ին նա երկու անընդմեջ պարտություն էր կրել Կոստելո վան Սթինսից և Օսթին Վանդերֆորդից, բայց հետո կարողացել էր հաղթել Լիոտո Մաչիդոյին և Չարլի Ուորդին:

Էդվարդսն իր ակտիվում ունի 4 նոկաուտ, 3 սաբմիշն և 4 մրցավարական որոշում:

Առաջիկա մենամարտում Մուսասին ակնհայտ ֆավորիտ է: Այս փաստի հետ դժվար է վիճելը: Գեղարդը 37 տարեկան է, բայց հրաշալի մարզավիճակում է: Մուսասին հսկայական փորձով առավելություն ունի մրցակցի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող է զարմացնել Էդվարդսը: Մուսասին պետք է որ խնդիրներ չունենա ո՛չ կանգնած դիրքում, ո՛չ էլ պարտերում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Bellator 296
00:00/13 մյս
Գեղարդ Մուսասի – Ֆաբիան Էդվարդս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ