Գեղարդ Մուսասի – Ջոնի Էբլեն։ Հայ մարտիկը կպաշտպանի տիտղոսը

06:45, 25 հնս 2022
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին հունիսի 24-ին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում կանցկացնի տիտղոսի պաշտպանության մենամարտ` մրցելով ամերիկացի Ջոնի Էբլենի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հայ մարզիկը կպաշտպանի տիտղոսը։

Գեղարդ Մուսասի (36 տարեկան, Նիդերլանդներ)
Մականունը՝ Երազների որսորդ
Կարիերա՝ 49 հաղթանակ, 7 պարտություն, 2 ոչ-ոքի
Bellator-ում՝ 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի
Միջին քաշային կարգում համաշխարհային դասակարգման ցուցակում 5-րդ տեղ

Թվում է, թե Գեղարդ Մուսասին ընդմիշտ օկտագոնում է: Նա կարիերան սկսել է 2003-ին և մինչև օրս աշխարհի լավագույն մարտիկներից է: Նա կռվել է շատ թոփ լիգաներում՝ Deep, Pride, Dream, Strikeforce, UFC:

Bellator-ը հոլանդացի մարզիկին արագ տիտղոսային մենամարտ և լավ գումար է առաջարկել: Նորամուտի մենամարտում Մուսասին պետք է հաղթահարեր ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի արգելքը, հետո պայքարեր տիտղոսի համար: Բայց Շլեմենկոյի հետ մենամարտը սարսափ դարձավ: Մուսասին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, բայց փորձագետների կարծիքով նրան պետք է պարտություն գրանցվեր:

Bellator 200 մրցաշարում Գեղարդը հաղթեց Ռաֆաել Կարվալյուին և դարձավ փրոմոուշենի նոր չեմպիոն միջին դիվիզիոնում: Հետո նա հաջողությամբ պաշտպանեց գոտին Ռորի Մքքդոնալդի հետ մենամարտում: Բայց դրանից հետո սենսացիոն պարտություն կրեց Ռաֆաել Լովատոյից, իսկ երբ Լովատոն առողջական խնդիրների պատճառով ավարտեց կարիերան, Մուսասին կրկին վերադարձրեց գոտին:

Այժմ Գեղարդ Մուսասին 4 անընդմեջ հաղթանակ ունի իր ակտիվում: Նա նախորդ անգամ մենամարտել է ընթացիկ տարվա փետրվարին: Այդ ժամանակ Մուսասին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Օստին Վանդերֆորդին:

Մուսասին եկել է քիքբոքսինգից և պատահական չէ, որ ММА-ու հաճախ է հաղթում նոկաուտով՝ 28 անգամ:

Ջոնի Էբլեն (30 տարեկան, ԱՄՆ)
Մականունը՝ բյուրեղյա ձեռքեր
Կարիերա՝ 11 հաղթանակ, 0 պարտություն
Bellator-ում՝ 7 հաղթանակ, 0 պարտություն
Միջին քաշային կարգում համաշխարհային դասակարգման ցուցակում 22-րդ տեղ

Ջոնի Էբլենը Bellator-ում է 2019-ից: Այդ ընթացքում նա 7 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ ունի:

Նա վերջին անգամ օկտագոն է դուրս եկել մարտին՝ Bellator 276 մրցաշարւմ, որտեղ հաղթել է Ջոն Սոլթերին:

Էբլենը վառ հարվածող մարտիկ է: Նա իր ակտիվում 5 նոկաուտ ունի, ևս 5 հաղթանակ տարել է միավորների առավելությամբ:

Կանխատեսում

Ակնհայտ է, որ այս դիմակայությունը 5 ռաունդ չի տևի: Հանդիպելու են հզոր հարվածների տիրապետող երկու մարտիկներ: Իմ համոզմամբ՝ Մուսասին ֆավորիտ է, բայց ոչ ակնհայտ: Էբլենը կարող է զարմացնել բոլորին և դառնալ նոր չեմպիոն: Ամեն դեպքում, ընտրում եմ Մուսասիի հաղթանակ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Bellator 282
06:45/25 հնս
Գեղարդ Մուսասի – Ջոնի Էբլեն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ