Գանա – Ուրուգվայ։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ H խմբի ֆավորիտները հստակ էին՝ Պորտուգալիա և Ուրուգվայ։ Սակայն երկրորդ տուրից հետո ձևավորված պատկերը այլ է։ Եթե Պորտուգալիան իր առջև դրված խնդիրը կատարել է առավել քան վստահ, Ուրուգվայը կանգնած է աղետի առաջ. Դիեգո Ալոնսոյի թիմին վերջին տուրում անհրաժեշտ է հաղթել Գանային ու հուսալ, որ Ռոնալդուն և ընկերները չեն պարտվի Հարավային Կորեային։ Ամեն ինչ խառն է։
Գանան մրցաշարի սկզբում հաճելի տպավորություն թողեց, ու քիչ էր մնում միավոր խլեր Պորտուգալիայից, սակայն 2։3 հաշվի ժամանակ հարձակվող Ինյակի Ուիլյամսն ամենապատասխանատու պահին սայթաքեց ու վերջին վայրկյանին գնդակին հարվածելու փոխարեն դիպավ խոտածածկին։ Հաջորդ խաղում Գանան դժվարին հաղթանակ տարավ Հարավային Կորեայի նկատմամբ, թեպետ քիչ էր մնում ամեն ինչ հակառակ դասավորվեր։ Այս պահին Գանան ունի 3 միավոր ու երրորդ տեղում է։
Ուրուգվայի կազմը ներկայացուցչական է, սակայն մեծ անուններ ունեցող ֆուտբոլիստներն այս Մունդիալին շատ դժգույն տեսք ունեն. Էդինսոն Կավանին ու Լուիս Սուարեսն արդեն պատկառելի տարիքի են, Դարվին Նունյեսը դեռ մակարդակով չի ձգում նման մրցաշարերում, իսկ պաշտպանությունում առկա խառնաշփոթը մտահոգիչ է։ Կորեացիների հետ խաղում Ուրուգվայը անատամ ֆուտբոլ խաղաց, Պորտուգալիայի հետ՝ նույնպես։
Պատկերացնելն անգամ անհնար է, սակայն մինչև հիմա Ուրուգվայը գոլ չի խփել։ Բայց, նույնիսկ 1 գոլ խփելով, Ուրուգվայը կարող է ապահովել իր տեղը 1/8 եզրափակիչում։ Դրա համար անհրաժեշտ է 1։0 հաշվով, օրինակ, հաղթել Գանային ու հավատալ կորեացիների պարտությանը։ Սակայն Գանան հենց այնպես չի հանձնվի ու իր գոլը կխփի։ Ենթադրում եմ, որ երկուստեք գոլեր կտեսնենք։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: