«Գալաթասարայ» — «Ռեալ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 22 հկտ 2019
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայ» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ։

Շատ բարդ իրավիճակ է Մադրիդի «Ռեալի» խմբում։ Ու սպասվում է բավականին բարդ արտագնա հանդիպում Ստամբուլում «Գալաթասարայի» հետ։ Ինչպես գրում է իսպանական պարբերականներից մեկը․ «Եթե Զինեդին Զիդանը հաղթանակ չտանի Ստամբուլում, կարող է մնալ առանց աշխատանքի»։

«Ռեալի» գործերը ՉԼ-ում այդքան էլ լավ չեն, որքան առաջնությունում։ Լա լիգայում նրանք երկրորդն են։ Այո՛, պարտվեցին «Մալյորկային» դրսում ու սարսափելի խաղացին։ Բայց ամեն դեպքում պետք չէ մոռանալ «Ռեալի» փորձի մասին Չեմպիոնների լիգայում։ Առայժմ թիմերը միևնույն քանակի միավորներ ունեն՝ մեկական։ «Գալաթասարայը» դրսում ոչ-ոքի է խաղացել «Բրյուգեի» հետ ու տանը պարտվել է ՊՍԺ-ին, «Ռեալը» դրսում պարտվել է ՊՍԺ-ին ու տանը ոչ-ոքի է խաղացել «Բրյուգեի» հետ։ Փարիզը շատ առաջ է գնացել։

«Ռեալին» օդի ու ջրի պես է պետք այս հաղթանակը։ Բայց ամեն ինչ միանշանակ չէ։ Վստահություն այն բանում, որ «Ռեալը» հաստատ կհաղթի, չկա, անկեղծ կխոստովանեմ։ Ամեն դեպքում երբ պետք է, «Ռեալը» հավաքվում է։ Օրինակ առաջնությունում «Ռեալը» մի քանի խաղ շարունակ բաց էր թողնում։ Հետո թիմը հավաքվեք ու հաղթեց «Սևիլիային»։ Երբ թիմի առաջ ծանր մրցակից է, նրանք կարողանում են հավաքվել։

Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ Զիդանը հույս է դնելու իր ֆուտբոլիստների վրա։ Կան կադրային խնդիրներ, բայց «Ռեալը» ֆավորիտ է։ Ամեն դեպքում վստահություն հաղթանակի մեջ չկա։ Ես գրեթե վստահ եմ, որ խաղում քիչ խփված գոլեր են լինելու։ Առաջարկում եմ՝ տոտալ քիչ 3-ից տարբերակը 1,85 գործակցով։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա 2019/2020․ խմբային փուլ, 3-րդ տուր
23:00/22 հկտ
«Գալաթասարայ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ