Ֆուտբոլային ուրբաթ. Էքսպրես խաղադրույք

23:00, 20 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Իսպանիայի Լա լիգայի, Գերմանիայի Բունդեսլիգայի և Ֆրանսիայի Լիգա-1-ի՝ օգոստոսի 20-ին կայանալիք 3 խաղերի վերաբերյալ։ Ընդհանուր գործակիցը կազմում է 5.32։

«Բետիս» – «Կադիս»

«Բետիսն» ամռանը կարողացավ պահպանել թիմի առաջատարներին։ Մանուել Պելեգրինիի թիմը Պրիմերան սկսեց «Մալյորկայի» հետ ոչ ոքիով։ Անդալուսցիներին միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ տուրում «Բետիսը» խաղալու է «Բենիտո Վիլյամարինում», իսկ տան պատերն ու երկրպագուներն, անկասկած, մեծ դեր են ունենալու։

«Կադիսի» կազմում և Լա լիգայում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը «Լևանտեի» հետ մրցավեճում դաշտում անցկացրեց 81 րոպե և բավականին վստահ գործեց։ Ալվարո Սերվերայի թիմը հանդիպման 97-րդ րոպեին հազիվ փրկվեց պարտությունից։ Անդալուսյան դերբիում «Բետիսը» մի փոքր առավելություն ունի։

Ընտրում եմ «Բետիսի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը (1.83 գործակից)։

«Լայպցիգ» – «Շտուտգարտ»

«Լայպցիգն» անհաջող սկսեց առաջնությունը՝ մեկնարկում նվազագույն հաշվով պարտվելով «Մայնցին»։ Յուլիան Նագելսմանի հեռանալուց հետո թիմին ժամանակ է հարկավոր նոր մարզչին հասկանալու համար։ «Ցլերը» խաղալու են տանը և կփորձեն օգտվել այդ առավելությունից։

«Շտուտգարտն» առաջին տուրում 5։1 հաշվով առավելության հասավ Բունդեսլիգայի նորեկ «Գրոյտեր Ֆյուրտի» նկատմամբ։ Նման արդյունքը միշտ էլ հոգեբանական առումով դրական ազդեցություն է ունենում։

Ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը (1.60 գործակից)։

«Բրեստ» – ՊՍԺ

«Բրեստը» նախորդ մրցաշրջանն ավարտեց 17-րդ տեղում և հազիվ պահպանեց տեղը Լիգա-1-ում։ Նոր մեկնարկած առաջնությունում Միշել Տեր-Զաքարյանի կոլեկտիվը վատ չի մեկնարկել։ Ֆրանսիայի արևմուտքը ներկայացնող թիմն առաջին տուրում հյուրընկալվելիս 1։1 խաղաց հզոր «Լիոնի» հետ, իսկ երկրորդ տուրում միևնույն հաշիվը գրանցեց՝ արդեն «Ռենի» հետ մրցավեճում։

ՊՍԺ-ն երկու անընդմեջ հաղթանակ է տարել և 6 միավորով 3 առաջատարների թվում է։ Երկրպագուների համար գլխավոր ինտրիգը Լիոնել Մեսիի նորամուտն է, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը կհայտնվի փարիզցիների հայտացուցակում։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմը բացահայտ ֆավորիտ է, եթե «Բրեստին» հաջողվի այս մրցավեճում էլ միավոր փախցնել, ապա հերոսություն կլինի, սակայն նման արդյունք դժվար է պատկերացնել։

Ընտրում եմ ՊՍԺ-ի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը (1.83 գործակից)։

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա
22:30/20 օգս
«Լայպցիգ» – «Շտուտգարտ»
Լիգա-1
23:00/20 օգս
«Բրեստ» – ՊՍԺ
Լա Լիգա
23:00/20 օգս
«Բետիս» – «Կադիս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ