«Ֆուլհեմ» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 12 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ֆուլհեմ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Այս հանդիպումը պետք է կայանար 2022 թվականի սեպտեմբերի 10-ին, սակայն Եղիսաբեթ II թագուհու մահը կաթվածահար էր արել ամբողջ Անգլիան։ Դրա հետևանքով հետաձգվեց ոչ միայն այս խաղը, այլ ամբողջ տուրը։

«Չելսին» պարզապես խայտառակ արդյունքներ է գրանցում վերջին շրջանում։ Փոթերի գլխավորությամբ «Չելսին» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 9 հանդիպումներում 6 պարտություն է կրել։ Ակումբի նոր ղեկավարության աշխատանքն էլ առայժմ դրական արդյունքներ չի տալիս։ Լոնդոնյան ակումբը հերթական անհասկանալի տրանսֆերն է կատարել։ Ավելի կոնկրետ՝ վարձակալել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսին։ Զարմանալի է այն, որ «Չելսին» ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը գնելու իրավունք չունի։ Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Թիմը 2 անընդմեջ պարտություն է կրել «Մանչեսթեր Սիթիից»՝ 0։1 և 0։4 հաշիվներով։ Դժվար է ասել, թե որքան կդիմանա Փոթերն այս պաշտոնում, եթե չշտկի իրավիճակը։ Իսկ դա անելը, կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չի լինի՝ հատկապես հարևան համարվող «Ֆուլհեմի» հետ խաղում։

Եվ մեկ թիմ, որը ներկայացնում է Լոնդոնը։ Պորտուգալացի երիտասարդ մասնագետ Մարկու Սիլվայի թիմը տպավորիչ խաղ է ցուցադրում, ինչի շնորհիվ էլ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է։ Համեմատության համար, «Լիվերպուլը» մեկ խաղ քիչ է անցկացրել, սակայն հավաքել է նույնքան միավոր, որքան «Ֆուլհեմը»՝ 28։

Թիմը 4 անընդմեջ հաղթանակ է տարել։ Սիլվայի գլխավորած թիմը շատ գոլեր է խփում և շատ էլ բաց թողնում։ Ենթադրում եմ, որ «Չելսին» 2 անընդմեջ պարտություններից հետո կփորձի վերականգնել հեղինակությունը կարգով ավելի ցածր թիմի հետ վստահ խաղ ցուցադրելով, իսկ համեստ «Ֆուլհեմն» ավելի հանդուգն կգտնվի՝ փորձելով հաղթել վիրավոր գազանին։ «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը փայլուն մարզավիճակում է և ընթացիկ մրցաշրջանում արդեն 11 գոլ է խփել։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:59/12 հնվ
«Ֆուլհեմ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ