«Ֆրոզինոնե» – «Ռոմա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 18 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ֆրոզինոնե» – «Ռոմա» Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Հետաքրքիր հանդիպում է սպասվում։ «Ֆրոզինոնեն» գլխավորում է «Ռոմայի» նախկին մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն։ Նրա համար սկզբունքային կլինի այս խաղը։ «Ֆրոզինոնեն» համեստ թիմ է, որն այս մրցաշրջանում արդեն սենսացիաներ է արել։ Դրանցից մեկը եղել է Իտալիայի գավաթի խաղարկությունում, երբ թիմը 4։0 հաշվով ջախջախել էր «Նապոլիին»։

«Ռոման» Դանիելե Դե Ռոսիի գլխավորությամբ արդյունավետ խաղ է ցուցադրում։ 3 անընդմեջ հաղթանակներին հաջորդեց պարտություն «Ինտերից» 2։4 հաշվով։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում թիմը հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ֆեյենորդի» հետ։ Բնականաբար, եվրագավաթային պատասխան խաղից առաջ դժվար է ինչպես հարկն է տրամադրվել հետնապահի հետ խաղին։ Այնուամենայնիվ, «Ռոմայի» համար առաջնությունը ևս կարևոր է։ Թիմը փորձում է հայտնվել լավագույն քառյակում։

Հաշվի առնելով 2 թիմերի ցուցադրած խաղը՝ հատկապես վերջին շրջանում, կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի։ Բացի այդ, «Ֆրոզինոնեն» կփորձի օգտվել մրցակցի խիտ գրաֆիկից և հոգնածությունից։ Թիմը խաղալու է տանը, սիրում է գրոհել և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել «Ռոմայի» համար։

Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
21:00/18 փտր
«Ֆրոզինոնե» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ