Ֆրանսիա – Հունաստան։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 հնս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ֆրանսիա – Հունաստան Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը գերազանց է սկսել՝ 3 խաղում տանելով 3 հաղթանակ ու սեփական դարպասը պահելով անառիկ։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել Ջիբրալթարի, Նիդերլանդների ու Իռլանդիայի նկատմամբ։ Հիմա էլ եկել է B խմբում 2-րդ միջանկյալ տեղը զբաղեցնող Հունաստանի հերթը։ Թվում էր, «Եռագույնները» աշխարհի առաջնությունից հետո լուրջ խնդիրներ կունենան, մանավանդ, որ մի պահ արդեն շշուկներ էին տարածվում, որ Դեշամը հրաժարական է տալու և նրա փոխարինելու է Զինեդին Զիդանը։ Բացի դրանից, հոգեբանական խնդիրներ ունի նաև Կիլիան Մբապեն, որը դեռևս չի կողմնորոշվել՝ մնում է ՊՍԺ-ում, թե հեռանում է։

Հունաստանի ընտրանին վերջապես հավաքել է մարտունակ հավաքական, որը կարող է հավասար պայքար մղել Նիդերլանդների ու Իռլանդիայի հետ ու պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Իռլանդացիներին հաղթեցին մեծ դժվարությամբ, սակայն Ջիբրալթարի հետ խաղում գրանցված հաջողությունը սպասելի էր ինչ-որ տեղ։ Թիմի լավագույն ռմբարկու Անաստասիաս Բակաստեասը սպասում է իր շանսին․ նա այս մրցաշարում արդեն 3 գնդակ է խփել։

Ֆրանսիայի հավաքականը մինչև հիմա գոլ չի ընդունել սեփական դարպասը։ Ամենայն հարգանքով հույների նկատմամբ, սակայն կարծում եմ, որ 4-րդ տուրից հետո էլ Մբապեի և ընկերների ընդունած գոլերի քանակը կշարունակի մնալ 0։ Ակնկալում եմ Ֆրանսիայի «չոր» հաղթանակը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
22:45/19 հնս
Ֆրասիա - Հունաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ