Ֆրանսիա — Խորվաթիա. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 08 սպտ 2020
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ազգերի լիգայի 2-րդ տուրի Ֆրանսիա — Խորվաթիա հանդիպման վերաբերյալ:

Մենք բոլորս տեսանք, թե ինչ է իրենից ներկայացնում Խորվաթիայի ընտրանին առանց դաշտի կենտրոնում իր երկու հանճարների՝ Մոդրիչի և Ռակիտիչի: Համարժեք փոխարինող չկա: Այդ երկուսը կարող էին ինչպես հետևից խաղալ, այնպես էլ առջևից: Իսկ առանց նրանց խորվաթները 1:4 հաշվով զիջեցին առանց Ռոնալդուի խաղացող Պորտուգալիային:

Ֆրանսիացիներն աշխարհի չեմպիոններն են: Սակայն հիմա նրանց համար փոքր-ինչ ավելի դժվար կլինի: Մբապեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Իհարկե, նրա բացակայությունը կթուլացնի թիմի հարձակման գիծը: Գրիզմանը «Բարսելոնա» տեղափոխությունից հետո հիասթափեցրեց: Վերջին խաղում էլ վրիպեց 11-մետրանոցից: Սակայն, այդուհանդերձ, Ֆրանսիայի ընտրանու կազմում բավական շատ են որակյալ խաղացողները, կազմի երկարությունն անհավանական է: Խորվաթիայի կազմում բացակայում են աստղերը: Իսկ պաշտպանության գիծը, մեղմ ասած, միջին կարգի է:

Ֆրանսիացիների կազմում կգտնվեն վարպետներ, ովքեր կկրկնեն պորտուգալացիների արածը:

Խաղադրույք եմ կատարում Ֆրանսիայի (-1,5) ֆորայով հաղթանակի վրա:

Օրդինար: Չխաղարկված
Ազգերի լիգա, 2-րդ տուր
22:45/8 սպտ
Ֆրանսիա - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ