Մուտք

Ֆրանսիա — Ռումինիա. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

13:06, 10 Հունիսի 2016
Նիկիտա Կովալչուկ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Հայտնի «Картавый футбол» ինտերնետ-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Ֆրանսիա — Ռումինիա հանդիպման վերաբերյալ: Սա Եվրո-2016-ի բացման խաղն է: Փորձագետը խաղադրույք է կատարում ֆրանսիացիների հաղթանակի վրա, թեև սպասում է նրանց համար բարդ մեկնարկ: 

Կիսվել:

Ռումինիան շանս ունի միավոր վաստակելու, քանզի սա առաջին հանդիպումն է, և ֆրանսիացիների մոտ լարվածություն է լինելու: Ֆրանսիայի հավաքականն այն թիմը չէ, որը պատրաստ է բոլոր ուժերը ներդնել մրցաշարը հաղթանակով սկսելու համար: Նրանց լիովին բավարարում է նաև ոչ-ոքին, քանզի այս թիմը հասնելու է մինչև եզրափակիչ, և ամբողջ ուժերը դնել ռումինացիների հետ խաղում նրանք չեն պատրաստվում: Մյուս կողմից, Օլիվյե Ժիրուի գոլեր խփելու և թրաշը ներկելու խոստումն է, բացի այդ, ընդհանուր առմամբ մրցավարությունը լինելու է տանտերերի կողմը:

Կարծում եմ, որ ֆրանսիացիները կարող են բաց թողնել: Նրանց պաշտպանությունը ամուր չի թվում այն պատճառով, որ պաշտպանության կենտրոնում խնդիրներ կան: Կոսյելնին 100%-ով հուսալի չի թվում: Գումարած դրան` Ադիլ Ռամին որոշ վտանգներ է առաջացնում: Համարժեք փոխարինողներ չկան ու եթե նրանցից ինչ-որ մեկը մրցաշարի ընթացքում վնասվածք ստանա, ապա ֆրանսիացիները լուրջ խնդիրներ կունենան պաշտպանությունում: Բացի այդ, բացակայում է Լասանա Դիարան, և դա կարող է իրենն ասել հենեկետային գոտում:

Ֆրանսիացիները բաց կթողնեն, բայց երկու գոլ կխփեն: Ռիսկի եմ դիմում խաղադրույք կատարել հենց հաշվի վրա, և տվյալ դեպքում 2:1-ը կբավարարի Ֆրանսիային:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. A խումբ. 1-ին տուր
23:00/10 հնս
Ֆրանսիա - Ռումինիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրո 2016-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
13:06, 10 Հունիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
13:06, 10 Հունիսի 2016
«Բարսելոնա» – «Վալենսիա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
13:06, 10 Հունիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ