Ֆրանսիա – Նիդերլանդներ: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 23 հլս 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Ֆրանսիա – Նիդերլանդներ կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Հենց սկզբից հոլանդուհիները համարվում էին կանանց Եվրոյի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը, բայց Մառախլապատ Ալբիոնում շատ դժվարությունների հանդիպեցին: Միեդեման, որը ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողներից է, վարակվեց կորոնավիրուսով, նրա թիմակիցներից շատերը ինքնամեկուսացան: Իսկ լավագույն հարձակվողներից մեկը՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչ Մարտենսը, շարքից դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը: Իհարկե, Մարկ Պարսոնսը պահպանել է մարտունակ թիմը, բայց վերը նշված հանգամանքները կարող են թիմին խանգարել դուրս գալ կիսաեզրափակիչ:

Ֆրանսուհիները ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ՝ 5:1 հաշվով ջախջախելով Իտալիային, իսկ հետո ենթախմբի մնացած երկու հանդիպումները շատ հանգիստ անցկացրին: Ֆրանսիայի հավաքականը երեք խաղում 54 հարված կատարեց մրցակիցների դարպասին, հիանալի վերահսկում էր գնդակն ու վտանգավոր էր ստանդարտների ու հեռահար հարվածների ժամանակ:

Ենթադրում եմ, որ հաջորդ փուլ դուրս կգա հենց Ֆրանսիայի հավաքականը, իսկ հիմնական ժամանակում նվազագույնը երկու գոլ կտեսնենք:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Եվրո-2022
23:00/23 հլս
Ֆրանսիա – Նիդերլանդներ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ