Ֆրանսիա – Մարոկկո: Անդրեյ Տիխոնովի կանխատեսումը

23:00, 14 դկտ 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Անդրեյ Տիխոնովը կանխատեսում է արել Ֆրանսիա – Մարոկկո աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Սկզբունքային հանդիպում է Մարոկկոյի համար՝ հաշվի առնելով Ֆրանսիայի հետ պատմական հարաբերությունները: Տպավորություն էր, որ մարոկկացիները մինչև քառորդ եզրափակիչ վատնել էին իրենց էներգիան, բայց ստացվեց հակառակը: Պորտուգալիան Շվեյցարիային 6 գոլ խփելուց հետո թուլացավ: Ֆրանսիան նման սխալ թույլ չի տա: Դեշամը միշտ էլ համբերատար է եղել ու սառնասիրտ որոշումներ է կայացրել ցանկացած իրավիճակում:

Մարոկկոյի համար շատ դժվար է լինելու: Այս թիմը վարպետությամբ է աչքի ընկնում իր աստղերով և ցուցադրած խաղով: Մարոկկոն Մունդիալից մեկ ամիս առաջ փոխեց գլխավոր մարզչին: Այս փաստը կճնշեր յուրաքանչյուրին, բայց ոչ մարոկկացիներին: Այնպես չէ, որ ֆրանսիացիների համար հեշտ է լինելու: Եռագույնները խաղում են առանց Կարիմ Բենզեմայի, չկան նաև Կանտեն և Պոգբան, բայց այս ամենը չի ազդում թիմի խաղի վրա: Դեշամի կոլեկտիվը շատ կարգապահ է ու թույլ կողմեր գրեթե չունի, եթե չհաշվենք պաշտպանությունում թույլ տված մանր սխալները: Մարոկկոն կարող է օգտվել հենց այդ սխալներից, աֆրիկացիներին մեկ շանսն էլ բավական կլինի:

Ամեն դեպքում, ֆավորիտը Ֆրանսիան է: Կարծում եմ՝ մեկ գոլը կվճռի խաղի ելքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/14 դկտ
Ֆրանսիա – Մարոկկո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ