Ֆրանսիա Մ23 – Եգիպտոս Մ23: Կանխատեսում և խաղադրույք
Ֆրանսիան տնային Օլիմպիական խաղերում հաղթել է բոլոր 4 խաղերը: Ավելին, Թյերի Անրիի գլխավորած թիմը դեռ ոչ մի մրցակցի թույլ չի տվել բացել իր պաշտպանությունը՝ ԱՄՆ (3:0), Գվինեա (1:0), Նոր Զելանդիա (3:0) և Արգենտինա (1:0): Միանգամայն տրամաբանական է, որ ֆրանսիացիները ոսկե մեդալի գլխավոր հավակնորդն են:
«Փարավոնները» ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի գլխավոր սենսացիայի հեղինակն են: Նրանք խմբային փուլում 2:1 հաշվով հաղթեցին Իսպանիային, նվազագույն հաշվով առավելության հասան Ուզբեկստանի նկատմամբ, իսկ հետո գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Դոմինիկյան Հանրապետության հետ: Քառորդ եզրափակիչում էլ Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթահարեց Պարագվայի արգելքը:
Առաջիկա մրցավեճում Եգիպտոսը հավանաբար կգործի պաշտպանությունից: Ֆրանսիան բավական ներուժ ունի խնդիրը հիմնական ժամանակում լուծելու համար, սակայն դժվար թե եռագույնները հաղթեն խոշոր հաշվով:
Առաջարկում եմ Ֆրանսիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: