Ֆրանսիա – Լեհաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 04 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Ֆրանսիա – Լեհաստան աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Աշխարհի գործող չեմպիոնն ընդհատեց 9 խաղից բաղկացած անպարտելի շարքը՝ խմբային փուլի վերջին տուրում պարտվելով Թունիսին:

Դիդյե Դեշամը որոշեց ռոտացիա կիրառել, իսկ պարտությունից հետո նշեց, որ իր որոշման պտուղները կքաղեն փլեյ-օֆֆում: Ճիշտ է, Թունիսի հաղթանակը կասկածելի էր, քանի որ մրցավարը չհաշվեց Անտուան Գրիզմանի խփած մաքուր գոլը: Բայց հոգ չէ: Աքաղաղներն արդեն ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիրը և այնքան էլ չտխրեցին: 2006-ից հետո առաջին անգամ աշխարհի գործող չեմպիոնը հաջորդ Մունդիալում դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Լեհաստանը հարմար մրցակից է Ֆրանսիայի համար: Լեհերը ոչնչով չտպավորեցին խմբային փուլում և արժանի չէին հաջորդ փուլի ուղեգրին: Սակայն պատմություն կերտեցին՝ 1986-ից հետո առաջին անգամ հաղթահարելով խմբային փուլի արգելքը: Սա Լեհաստանի հավաքականի միակ նվաճումն է այս մրցաշարում: Շչեսնավ Միխնևիչի կոլեկտիվը դանդաղ է գործում, առջևի գիծը մեկուսացած է, պաշտպանությունում խնդիրները բազմաթիվ են: Լեհաստանի հավաքականը կատարողների պակաս չունի, բայց կրեատիվը թիմում իսպառ բացակայում է: Լեհերի միակ լուսավոր կետը դարպասապահ Վոյցեխ Շչեսնին է: Սակայն չեմ նախանձում «Յուվենտուսի» դարպասապահին: Մբապեն և ընկերները դժոխքի են վերածելու նրա տուգանային հրապարակը:

Լեհաստանը շանս չունի Ֆրանսիայի հետ մրցավեճում: Այստեղ պրիմիտիվ կլիներ արդյունքի վրա շեշտը դնելը:

Հետևաբար, ընտրում եմ Լեհաստանը գոլ չի խփի խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/4 դկտ
Ֆրանսիա – Լեհաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ