Ֆրանսիա – Իսպանիա: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի գլխավոր խաղում մրցելու են Ֆրանսիան և Իսպանիան: Միանգամից ասեմ, որ ինձ համար ֆավորիտը Թյերի Անրիի թիմն է:
Նախ եռագույնները խաղալու են Փարիզում, իսկ դա արդեն առավելություն է, հետո էլ ֆրանսիացիներն ամբողջ մրցաշարի ընթացքում հզոր տեսք ունեին ու շատ կազմակերպված էին գործում:
«Աքաղաղները» հաղթեցին խմբային փուլի բոլոր 3 խաղերը, իսկ քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասան Արգենտինայի նկատմամբ: Միակ գոլը Ֆրանսիան բաց թողեց կիսաեզրափակիչում, որտեղ մրցում էր Եգիպտոսի դեմ: Անրիի տղաները պարտվում էին, բայց կամային որակների շնորհիվ հասան արդյունքի:
Տանտերերը գերազանց հարձակման գիծ ունեն. Մատետա, Օլիսե, Լյակազետ: Ամուր է նաև թիկունքը:
Իսպանացիների հաղթանակի գրավականն անհատական բարձր վարպետությունն է: Լա Ռոխայի ցուցադրած խաղի որակը հիասթափեցրեց ինձ: Սա այն Իսպանիան չէր, որը բոլորովին վերջերս դարձել էր Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն: Իսպանացիների այս սերունդն ամենատաղանդավորներից մեկն է, բայց չկա այն վառ և ինտենսիվ ֆուտբոլը:
Մի քանի տարբերակ ունեմ. Ֆրանսիան կդառնա չեմպիոն, Ֆրանսիան չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ, ոչ-ոքի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: