Ֆրանսիա — Իսլանդիա. Ալեքսանդր Վիշնևսկու վիդեոկանխատեսումը
https://www.youtube.com/watch?v=MQ2NmdVylKs
Շատ անսպասելի զույգ է: Ֆրանսիան, իհարկե, քառորդ եզրափակչի սպասելի մասնակից է, իսկ ահա այն, որ այնտեղ կհայտնվի Իսլանդիայի հավաքականը, շատ քչերը կարող էին հավատալ մրցաշարից առաջ: Շատ լավ է, որ Իսլանդիան նման նվեր է մատուցել իր երկրի բնակիչներին և բոլորին, ով Իսլանդիայի սկսել է երկրպագել մրցաշարի ընթացքում:
Ես, անկեղծ ասած, Իսլանդիային ավելի երկար եմ երկրպագում, քան այս Եվրոպայի առաջնությունից: Ոչ այնքան երկար, որպեսզի ուրախանամ 1999 թվականին Յուրի Կովտունի գոլի համար, այնժամ, թերևս, այդ համակրանքը դեռ չկար, բայց, երևի, 10 տարի է, ինչ անհանգստանում եմ Իսլանդիայի հավաքականի համար: Իհարկե, ես չափազանց զարմացած եմ՝ ինչպես է այս թիմն անցկացնում մրցաշարը, ինչ արդյունքների է այն արդեն հասել: Մինչ այժմ ես դեռ ինձ թույլ չեմ տվել Իսլանդիայի դեմ խաղադրույքներ, բայց ինձ թվում է, որ ժամանակն է խաղալ, ցավոք:
Իսլանդիան արդեն իր մաքսիմումից ավել է արել, ցավոք, բոլոր հրաշքները վաղ թե ուշ ավարտվում են: Բախտի, հաջողության լիմիտը պետք է վաղ թե ուշ նրանց բաց թողնի: Ենթադրում եմ, որ դա տեղի կունենա հենց հիմա, մրցաշարի տանտերերի հետ հանդիպմանը, որոնց օգտին է և տրիբունաների աջակցությունը, և, հնարավոր է, մրցավարի ինչ-որ սխալներ: Եթե դրանք լիննեն, ապա, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի օգտին, այլ ոչ մրցակցի: Ինձ թվում է Ֆրանսիան կհաղթի:
Ես այնպիսի խաղադրույքներ կառաջարկեի, ինչպիսին Ֆրանսիայի հաղթանակն է ՏՇ1,5 գոլով: Այսինքն կարծում եմ, որ ֆրանսիացիները ոչ մեկ գոլ կխփեն, այլ երկու: Որքան կխփեն իսլանդացիները՝ դա արդեն կարևոր չէ, բայց Ֆրանսիայի հաղթանակի պայմանի դեպքում: Ինձ թվում է, որ լավ շանսեր կան, որ ֆրանսիացիները մեկ գոլից ավել կխփեն և կհաղթեն: Եթե Իսլանդիան պարտվի 0:1 կամ 1:2 հաշվով, ապա վերջնամասում այն անպայման կբացվի, ինչը թույլ կտա Գրիզմանին, Պայեին, և նրանց հիանալի ընկերներին որսալ իսլանդացիներին հակագրոհների վրա և հասնել վերջնականին:
Ինձ թվում է, որ Ֆրանսիայի վստահ հաղթանակ կլինի, թեև տանտերերը չեն փայլում այս մրցաշարում, բայց աստիճանաբար ավելացնում են և վաղ թե ուշ պետք է ցույց տան իրենց խաղը: Իսլանդիայի դեմ այն ցույց տալու ճիշտ ժամանակն է:
Երկրորդ խաղադրույք: Արժե (-1) ֆորայով խաղալ ֆրանսիացիների հաղթանակի վրա և գումարի հետ վերադարձ ստանալ Ֆրանսիայի մեկ գնդակի տարբերությամբ հաղթանակի դեպքում և հաղթելու՝ երկու, երեք, չորս կամ ավելի խփած գնդակների տարբերությամբ Դեշամի թիմի հաջողության դեպքում:
Նաև ինձ թվում է, որ կարելի է մտածել խաղալ ընդհանուր անկյունայինների 10,5-ից ավել տոտալի վրա: Դրա համար տալիս են 1,90 գործակից: Կարծում եմ, որ այս խաղում շանսերը բավական մեծ են: Նախորդ խաղում Իսլանդիան զարմանալիորեն քիչ անկյունայիններ ունեցավ, բայց ինձ թվում է, որ դա պատահականություն էր: Անկյունայինների վրա խաղադրույքներում պատահականության գործոնը, որպես կանոն, բարձր է, քան հանդիպման արդյունքի վրա խաղադրույքներում: Անգլիացիները հարվածում էին, բայց անկյունային քիչ եղավ: Ինձ թվում է, որ դժվար նման բան կրկնվի: Ֆրանսիացիները բավական ակտիվ կսկեն խաղը, շատ սրություններ կստեղծեն և կգերակշռեն մրցակցի կիսադաշտում, և ընդհանրապես Իսլանդիան խորն է խաղում երկրորդ համարով:
Ֆրանսիան պետք է հաշվի առնեն իրենց դաշտում խաղալու յուրահատկությունը և անըդնհատ հարձակվի, այսպիսի իրավիճակում շատ անկյունայինների շանսը մեծ է: Այսպիսի պարագայում, եթե Ֆրանսիան հաղթի, Իսլանդիան ստիպված կլինի վա-բանկ գնալ, ինչը ենթադրում է, որ երկու թիմերի դարպասների մոտ մեծ թվով անկյունայիններ կլինեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: