Ֆրանսիա — Իռլանդիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

17:00, 26 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա — Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ հանդիպումն անարդյունավետ կստացվի, բայց Ֆրանսիայի հավաքականը հաղթանակ կտանի: 

https://youtu.be/0z8_LqfE508

Ողջույն բոլորին:

Կիրակի Եվրոպայի առաջնությունում անկհայտ ֆավորիտներով 1/8 եզրափակչի 3 հանդիպում տեղի կունենա: Ի տարբերություն շաբաթօրյա խաղերի, որտեղ պայքար ընթացավ բոլոր խաղերում, թեև Ուելսը աննշան ֆավորիտ էր համարվում, բայց կիրակնօրյա հանդիպումներն ունեն լիովին ակնհայտ ֆավորիտ և հետնապահ:

Ամեն ինչ սկսվում է Ֆրանսիայի խաղով` մրցաշարի տանտերերն ընդունելու են իռլանդացիներին: Իհարկե, Ֆրանսիան անխոս ֆավորիտ է, չնայած նրան, որ իռլանդացիները Ֆրանսիայում գտնվող շատ մարդկանց սրտերը շահեցին նրանով, որ այս թիմն աջակցողների հիանալի խումբ ունի` ուրախ, ոչ այդքան չար, որքան անգլիացի երկրպագուները: Ուրախ «կանաչ բանակ»:

Պետք է հիշել, որ իռլանդացիներն ունենալու են ռևանշի տրամադրություն: Բոլորը հիշում են Թյերի Անրիի ձեռքով խաղի մասին, որի շնորհիվ Ֆրանսիան 7 տարի առաջ կարողացավ ընտրական փուլում հաղթել Իռլանդիային:

Իռլանդացիները չափազանց շատ կաշխատեն, նրանք կորցնելու ոչինչ չունեն: Փլեյ-օֆֆ դուրս գալով` նրանք արդեն իրենց առաջադրանքը լուծեցին, այդ պատճառով խաղի պատասխանատվությունը կկրի Ֆրանսիան: Հոգեբանական այս տեսանկյունից Իռլանդիային ավելի հարմար է:

Բացի այդ, ուշադրություն կդարձնեի խաղերի գրաֆիկի վրա: Բանը նրանում է, որ Ֆրանսիան նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, բայց, ճիշտն ասած, փաստ չէ, որ այս հավաքականի վրա դա դրականորեն կանդրադառնա, քանզի նախորդ հանդիպումից անցել է ուղիղ մեկ շաբաթ: Այսպիսի մրցաշարի համար դա չափազանց շատ է, ժամանակ, որի ընթացքում կարող է շատ բան կորցնել: Բացի դրանից, հիշեցնեմ, որ ֆրանսիացիների վերջին հանդիպումը Շվեյցարիայի դեմ էր: Այդ պահին նրանք արդեն փլեյ-օֆֆ էին դուրս եկել և օպտիմալից հեռու կազմով էին խաղում, շատ առաջատարներ մնացին պահեստայինների նստարանին: Ստացվում է, որ Ֆրանսիան ուժեղագույն կազմով չի խաղացել արդեն մեկ ու կես շաբաթ: Դա չափազանց շատ է:

Իռլանդիան լավ մրցունակ ռիթմի մեջ է, մշտապես որոշիչ հանդիպումներն անցկացրել է և հասել մինչև փլեյ-օֆֆ: Այս իրավիճակում իռլանդացիները պայքարելու ինչ-որ շանսեր ունեն: Դժվար թե դրանք շատ են, բայց այս խաղում պետք չէ բացահայտ ջախջախման սպասել, հավանաբար պայքար կլինի: Խաղադրույք կկատարեի Ֆրանսիայի հաղթանակի վրա տոտալ 3,5-ից քիչ գոլով, քանզի Ֆրանսիան այդքան էլ շատ չի խփում: Չնայած նրան, որ Պայետը մեծ քանակությամբ պահեր է ստեղծում, ֆրանսիացիների մոտ գրոհների եզրափակումն այդքան էլ լավը չէ` հարձակման գծում չեն հերիքում վառ կատարողները: Իռլանդացիներն ամուր պաշտպանություն ունեն, այս թիմը նույնպես քիչ է խփում: Ինձ թվում է` թիմի պաշտպանությունը կգերակշռի հարձակմանը:

Ֆրանսիայի մաքուր հաղթանակի գործակիցը շատ քիչ է, այդ պատճառով, որպեսզի ինչ-որ կերպ բարդացնել խաղադրույքը, բոլոր տարբերակներից ընտրեցի «Ֆրանսիայի հաղթանակ և տոտալ 3,5-ից քիչ գոլ» տարբերակը: Այս իրադարձության վրա արդեն քչից-շատից լավ գործակից է:

Շնորհակալություն ուշադրության համար, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր: Բոլորին հաջող խաղադրույքներ:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
17:00/26 հնս
Ֆրանսիա - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ