Ֆրանսիա – Հայաստան (Մ21)․ կանխատեսում

23:45, 11 նյմ 2021
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը գոլ կխփեն։

Բնականաբար, այս խաղի վերաբերյալ որևէ վերլուծություն անելն անիմաստ է։ Ֆրանսիացիների մի քանի անգամ ավելի ուժեղ են։ Դաշտի տերերն այս խաղում բացահայտ ֆավորիտ են։ Հաշվի առնելով, որ նման խաղերում հայկական ցանկացած թիմ կամ հավաքական, մեղմ ասած, այդքան էլ լավ հանդես չի գալիս, սպասելի է, որ ֆրանսիացիները մի քանի գոլ կխփեն, քանի որ ուժեղ են ու կարող են աչքի ընկնել նաև հայ երիտասարդ ֆուտբոլիստների պարզագույն սխալներից հետո։

Այս տարիքային խմբի հավաքականները 4 անգամ մրցել են միմյանց դեմ և դրանցից 3-ում Հայաստանի երիտասարդական թիմը գոլ է խփել։ Իհարկե, բոլոր խաղերում հաղթել են ֆրանսիացիները։ Սակայն նրանք նույնպես առանց սայթաքումների չեն անցել այս ընտրական փուլը։ Թիմը հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Չեմ ցանկանում այս խաղի համար կանխատեսում կատարել գոլերի տոտալի կամ ֆորայի վրա։ Ընտրում եմ՝ Հայաստանի Մ21 հավաքականը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4․6 գործակիցը։

Այսպիսի խաղերում, ֆավորիտը բավականին մեծ ուժերով գրոհում է և երբեմն, մեղմ ասած, մոռանում պաշտպանության մասին։ Իսկ մեր երիտասարդական հավաքականի կազմում կան բավականին արագ խաղացողներ, որոնք կարող են օգտվել մրցակցի պաշտպանների մեջքի հետևում առաջացած տարածություններից։

Օրդինար: Պարտված
Եվրո-2023
23:45/11 նյմ
Ֆրանսիա Մ21 – Հայաստան Մ21
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ