Ֆրանսիա – Ղազախստան․ Բենզեման կդառնա գոլի հեղինակ

23:45, 13 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի D խմբի նախավերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի թիմին։ «Բուքմեյքերներների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։

Ֆրանսիացիներին երկու խաղ է մնացել այս ընտրական փուլում։ Ղազախստանից բացի, Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը կմրցի Ֆինլանդիայի հետ։ Ֆրանսիան պետք է այս խաղերում նվազագույնը 4 միավոր վաստակի, որպեսզի անկախ Ուկրաինայի գրանցած արդյունքներից, ապահովի իր տեղը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։

Ղազախստանն այդպես էլ չկարողացավ պայքարել 2-րդ տեղի համար։ Նախորդ տուրում ղազախները 0։2 հաշվով պարտվեցին Ֆինլանդիային և ընդամենը 3 միավոր ունեն։

Նուր-Սուլթանում կայացած խաղում Ֆրանսիան 2։0 հաշվով հաղթանակ էր տարել։ Այս խաղում դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 1․05, իսկ հյուրերի հաղթանակը՝ 72.00 գործակցով։ Ոչ ոքին ստացել 17.00 գործակիցը։ Գոլերի 3․5-ից շատ տոտալը գնահատվում է 1․84, իսկ քիչը՝ 2․07 գործակցով։

Այս ընտրական փուլում ֆրանսիացիների տնային խաղերը գոլառատ չեն եղել։ Իսկ Ղազախստանն արտագնա 3 խաղում 4 գոլ է բաց թողել։

Այս խաղի գոլերի տոտալի վերաբերյալ խաղադրույք չեմ ընտրի։ Դաշտի տերերը կարող են ջախջախել, կամ էլ առանց մեծ ուժերի հաղթել մրցակցին։ Ընտրում եմ Կարիմ Բենզեման գոլ կխփի խաղադրույքը՝ 1․53 գործակցով։ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը փայլուն մարզավիճակում է։ 

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:45/13 նյմ
Ֆրանսիա – Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ