Ֆրանսիա — Գերմանիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 15 հնս 2021
Խաղում է
VNews.am-ի կայքի լրագրող, Արմենիա TV-ի հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական՝ Ֆրանսիա — Գերմանիա հանդիպման վերաբերյալ։

Երբ Գերմանիայի հավաքականը 0:6 հաշվով պարտվում է Իսպանիային, դա մոտալուտ փոփոխությունների ազդանշան է, իսկ երբ «բուդեսթիմը» սեփական հարկի տակ զիջում է Հյուսիսային Մակեդոնիային, ապա դա նշանակում է՝ ժամանակն է տագնապի ազդանշան միացնել: Այդ իրադարձությունների ընթացքում Յոահիմ Լյովը որոշեց Եվրո-2020-ից հետո թողնել իր պաշտոնը, ինչպես նաև հավաքական վերադարձնել վետերաններին: Երեկ նա հրապարակեց այն 26 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Գերմանիայի հավաքական: Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կարծես հեռավոր անցյալում լինի: Եզրափակիչ փուլի հետաձգման պատճառով այնպես ստացվեց, որ ընտրական փուլից հետո անցավ արդեն 1,5 տարի: Այն ժամանակ Գերմանիան իր «նոր դեմքի» փնտրտուքի մեջ էր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը անփույթ կերպով զիջելուց հետո: ԵՎՐՈ-ի ընտրական փուլում Գերմանիային բաժին էին հասել Նիդերլանդները, Հյուսիսային Իռլանդիան, Բելառուսը և Էստոնիան, ուստի ակնհայտ էր, որ առաջին տեղի համար նա պայքարելու է հոլանդացիների հետ: Այդպես էլ եղավ: Լյովի թիմը հաղթեց 8 հանդիպումներից 7-ում և միակ պարտությունը կրեց «նարնջագույնների» դեմ տնային հիասքանչ խաղում (2:4):

Գերմանիան 21 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ Ռոնալդ Կումանի թիմը 19 միավորով՝ երկրորդ: Գերմանիան 30 գոլ խփեց, որոնցից 8-ը հեղինակեց թիմի հարձակման նոր առաջատար դարձած Սերժ Գնաբրին: Հետագայում Գերմանիան մասնակցեց նաև Ազգերի լիգային, որում ամեն ինչ լավ էր գնում մինչև Իսպանիայի դեմ կայացած վերջին հանդիպումը: «Ֆուրիա ռոխան» վրաերթի ենթարկեց «բունդեսթիմին»՝ 6:0: Հատկապես ճչացող է վիճակագրությունը. հարվածները՝ 22:2, հարվածները դարպասին՝ 10:0: Թարսի պես՝ Գերմանիան իր մարտական կազմով էր խաղում, այլապես կարող էին պատճառաբանություն հորինել: Կիսապաշտպանությունում էին Կրոսը, Գյունդողանը, Գորետցկան, հարձակման գծում՝ Վերները, Գնաբրին և Սանեն: Իսկ՝ ինչպես Գերմանիան այսպիսի ֆուտբոլիստներով նույնիսկ մեկ գոլային պահ չստեղծեց՝ անբացատրելի է: Հետո սկսվեց ԱԱ-2022-ի ընտրական փուլը, որում մեկնարկային երկու հաղթանակներից հետո եղավ պարտություն մակեդոնացիներից: Այժմ այդ թիմերը 6-ական միավորով կիսում են 2-3 տեղերը, իսկ 9 միավորով առաջատարն է Կապառոսյանի թիմը: Այժմ բոլորիս հետաքրքիր է, թե ֆուտբոլիստներն ինչպես կավարտեն Լյովի ժամանակաշրջանի 15 տարին:

Աշխարհի գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակեց իր թիմի հայտացուցակը, որում բոլորի ուշադրությունը գրավեց Կարիմ Բենզեմայի սենսացիոն վերադարձը: «Ռեալի» հարձակվողից բացի, սակայն, Ֆրանսիան ունի շատ այլ աստղեր ու թոփ դեմքեր, և այս մրցաշարին «կապույտները» մոտենում են կրկին ֆավորիտի կարգավիճակով: Ֆրանսիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում ընդգրկված էր H խմբում: Մրցակիցներն էին Թուրքիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Անդորայի ու Մոլդովայի հավաքականները: Դեշամի թիմը, ինչպես Մունդիալ 2018-ին (չեմպիոնական կազմի համեմատ էլ գրեթե փոփոխություններ չկային), Եվրոպայի այս առաջնության նախընտրական փուլը հաղթահարեց «մեկ շնչով»՝ հանգիստ կատարելով իր առաջադրանքն ու գրավելով առաջին հորիզոնականը. 8 խաղ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն: Թիմը կրկին բարձր արդյունավետություն ցույց տվեց ու շատ գոլեր խփեց. լավագույն ռմբարկուն Օլիվյե Ժիրուն էր՝ 6 գոլով, իսկ Կիլիան Մբապեն, Կինգսլի Կոմանն ու Անտուան Գրիզմանը դարձան 3-ական գոլի հեղինակ: Այս ընթացքում Ֆրանսիայի հավաքականը հասցրեց անցկացնել նաև Աշխարհի 2022 թվականի ընտրական փուլի 3 խաղ (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի), որոնցում որոշակի խաղային խնդիրներ սկսեցին երևալ, հատկապես՝ հարձակման գծում:

Դեշամի սաները չկարողացան կոտրել Ուկրաինայի դիմադրությունը (1-1), իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի ու Ղազախստանի դեմ հանդիպումներում թիմում կրեատիվի պակաս զգացվեց: Դիդյե Դեշամի հրապարակած հայտացուցակի գլխավոր իրադարձությունը, բնականաբար, Կարիմ Բենզեման էր, բայց Դեշամի՝ նախորդ հայտացուցակների համեմատ կան նաև այլ ուշագրավ փոփոխություններ:  ԱԱ 2018-ի հայտացուցակի համեմատ դարպասապահի դիրքում Ալֆոնս Արեոլայի փոխարեն Մայք Մայնանն է՝ «Լիլի» դարպասապահը, որը ևս մեկ հաղթանակի դեպքում կդառնա Ֆրանսիայի չեմպիոն: Պաշտպանությունում Դեշամն այս տարի մեծ ընտրություն ուներ: Հաշվից կարելի էր հանել միայն Էմերիկ Լապորտին, որը ստացավ Իսպանիայի քաղաքացիություն ու, ամենայն հավանականությամբ, կներկայացի «Ֆուրիա Ռոխան»: Ջիբրիլ Սիդիբեն, Ադիլ Ռամին, Սամուել Ումտիտին ու Բենժամեն Մենդին վերջին մրցաշրջաններում անհամեմատ ավելի ցածր մակարդակով են խաղում ու դուրս մնացին հայտացուցակից, փոխարենն այստեղ տեղ գտան Լեո Դյուբուան, Կուրտ Զուման, Կլեման Լանգլեն, Լյուկա Դինը և Ժյուլ Կունդեն: Վերջինը Դեշամի հայտացուցակում հայտնվեց անակնկալ կերպով, մինչդեռ Դայո Ուպամեկանոն, որն, ըստ էության, ավելի մեծ շանսեր ուներ մրցաշարին մասնակցելու, չի մասնակցի ԵՎՐՈ-ին:

Կանխատեսում

Ենթադրում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը առանց որևէ խնդիրների առավելության կհասնի գերմանացիների նկատմամբ։ Այստեղ ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող։

 

Օրդինար: Չխաղարկված
ԵՎՐՈ 2020
23:00/15 հնս
Франция - Германия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ