Ֆրանսիա – Դանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 03 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Ֆրանսիա – Դանիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Գուցե Ֆրանսիայի հավաքականն անսպասելի շուտ դուրս մնաց Եվրո-2020-ից, բայց այդ ժամանակից նրանք գրեթե կատարյալ են և այժմ սկսում են պաշտպանել ՈuԵՖԱ-ի Ազգերի լիգայի տիտղոսը։ Առաջին մրցակիցը Դանիան է՝ վերոնշյալ Եվրոյի գլխավոր հերոսներից մեկը։ Կարելի է վստահորեն ասել, որ Դիդյե Դեշամի տղաները լավ մարզավիճակում են, հաղթել են իրենց վերջին յոթ խաղերում՝ յուրաքանչյուրում խփելով առնվազն երկու գոլ:

Հատկապես տպավորիչ է Ֆրանսիայի պաշտպանությունը. վերջին 4 տնային խաղերում Դեշամի թիմը հաղթել է ընդհանուր 17։1 հաշվով, իսկ վերջին 10 հաղթանակներից 7-ը եղել են «չոր»: Այնուամենայնիվ, Դանիայում մարտական են տրամադրված. «Պատրաստվեք, քանի որ նրանք շատ լավ թիմ ունեն», — ասել է Դանիայի հավաքականի մարզիչ Կասպեր Հուլմենդը։

Իհարկե, կարմիրները համեստություն են անում. Դանիայի վերջին որակավորումը ԱԱ 2022-ի համար գրեթե անթերի էր՝ հաղթելով 10 խաղերից 9-ում:

Նախորդ անգամ Դանիայի ընտրանին ֆրանսիացիներին հաղթել է դարասկզբում՝ ԱԱ-2002-ի ժամանակ։ Դրանից հետո թիմերը մրցել են 5 անգամ, որոնցից 4-ում հաղթել է Ֆրանսիան, միայն վերջին խաղում է դանիացիներին հաջողվել խուսափել պարտությունից։ Հիմա նույնը անելը բավական բարդ կլինի, քանի որ ֆրանսիացիների կազմում կա Կիլիան Մբապե․ հրաշամանուկ հարձակվողը իր վերջին հինգ խաղերից յուրաքանչյուրում մասնակցել է առնվազն երկու գոլի։ Նման ցուցանիշ ոչ մի ֆրանսիացի ֆուտբոլիստ չի ունեցել 21-րդ դարում: Կա շատ հետաքրքիր վիճակագրություն. Ֆրանսիան անպարտելի է վերջին հինգ խաղերից յուրաքանչյուրում, որոնցում առաջինն է գոլ բաց թողել։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ առնվազն 1 գնդակ բաց կթողնի, բայց չի պարտվի։ 

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/3 հնս
Ֆրանսիա - Դանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ