Ֆրանսիա – Բելգիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 01 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ֆրանսիա – Բելգիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ֆրանսիան խմբային փուլում հաղթեց Ավստրիային (1:0) և ոչ-ոքիներ գրանցեց Նիդերլանդների (0։0) ու Լեհաստանի (1:1) հետ։ Արդյունքում՝ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը զբաղեցրեց խմբում 2-րդ տեղը՝ զիջելով Ավստրիայի հավաքականին։

Բելգիացիները պարտվեցին Սլովակիային (0:1), հաղթեցին ռումինացիներին (2:0) և ոչ-ոքի խաղացին Ուկրաինայի հետ։

Ֆրանսիան կազմով գերազանցում է բոլոր հավաքականներին։ Այս թիմում, կարելի է ասել, միայն աստղային ֆուտբոլիստներ են։ Այնուամենայնիվ, թիմը ԱԱ-2018-ից հետո չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցանկանում են տեսնել երկրպագուները։

Բելգիայի հավաքականը դժվար թե կարողանա կանգնեցնել ֆրանսիացիներին։ Բելգիացիները երիտասարդներով համալրված թիմ ունեն։ Նախկին աստղերից հիմնական կազմում են Դե Բրույնեն, Լուկակուն և Կարասկոն։

Կարծում եմ, որ ֆրանսիացիները կհաղթեն այս խաղում։ Մբապեն, Դեմբելեն և Գրիզմանն ուժեղ մրցակցի հետ խաղում ստվերում չեն մնա։ Ընտրում եմ Ֆրանսիայի հաղթանակը՝ 1․98 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
20:00/1 հլս
Ֆրանսիա – Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ