Ֆրանսիա – Բելգիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
https://www.youtube.com/watch?v=dYsx66jKYxY
Եթե խոսենք Բելգիայից, ապա այս հավաքականը հիասթափեցրեց բոլոր նրանց, ովքեր ավելին էին սպասում: Խնդիրները շատ են, առաջին հերթին խոսքն առանց գնդակով խաղի մասին է: Այս հավաքականը դիրքային գրոհների շամանակ ուժեղ չէ, ուժեղ չէ նաև պաշտպանության կենտրոնում և անհատական գործողություններով: Միայն Դե Բրույնեն անզոր է ինչ-որ բան անել: Լուկակուն կանոնավոր մսխում է իր պահերը: Բայց ամենակարևորն այն է, որ Դոմենիկո Տեդեսկոյի կոլեկտիվը խոցելի է գնդակի կորստի դեպքում: Չնայած այդ ամենին, տպավորություն կա, որ Բելգիայի հավաքականն իր ամբողջական ներուժը դեռ չի օգտագործել:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա եռագույններն էլ խաղում են իրենց հնարավորությունների 60-70 տոկոսով: Դիդյե Դեշամի տղաներն արագ են գործում եզրերով, մրցակիցների գրոհների փորձերի ժամանակ կտրուկ անցնում են պատասխան գործողությունների: Մբապեն շատ է իր վրա վերցնում խաղը, թեպետ դեռ լավագուն մարզավիճակում չէ: Ֆրանսիայի հետ ամեն ինչ կարգին է, ահռելի ներուժը, որն այս կոլեկտիվն ունի, կտեսնենք հենց բելգիացիների հետ մրցավեճում:
Բարոյահոգեբանական առումով «Աքաղաղները» բարձրության վրա են, նրանք ավելի լուրջ են վերաբերվելու իրենց ստեղծած պահերին:
Առաջարկում եմ Ֆրանսիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: