Ֆրանսիա — Բելգիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 10 հլս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Ֆրանսիա — Բելգիա հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով Ֆրանսիան կհաղթի հիմնական ժամանակում, և խաղում նվազագույնը երեք գնդակ կխփվի։ 

Ֆրանսիայի ազգային հավաքականը այս առաջնությունում առայժմ չի ցուցադրել իր ողջ հարձակվողական ներուժը։ Գրեթե բոլոր խաղերում, այդ թվում նաև Արգենտինայի ընտրանում դեմ խաղում ֆրանսիացիները հանդես են եկել իրենց հնարավորությունների ընդամենը 30 տոկոսով։ Դիդիե Դեշամը իր տրամադրության տակ ունի այնպիսի ֆուտբոլիստների, որ նրանք հեշտությամբ կարող են երկու հավասարազոր կազմեր կազմել։ Մեկը մյուսին փոխարինող ֆուտբոլիստը միանգամայն արժանի է նաև մեկնարկային րոպեներից խաղալուն։ Այնպես որ, այսօր առավել քան երբևէ հենց Ֆրանսիան է առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդը։

Իսկ ահա Բելգիայի հավաքականը, չնայած այս առաջնությունում ցուցադրած հիասքանչ հարձակվողական խաղին, ունի խնդիրներ պաշտպանությունում։ Հիմնական պատճառը այն է, որ հիմնական կազմի երկու պաշտպաններ Թոմաս Վերմալենն ու Վենսան Կոմպանին ունեն վնասվածքներ, մեկ խաղում են, մեկ չեն խաղում, և ընդհանրապես նրանց ֆիզիկական վիճակը մտածելու տեղիք է տալիս։

Կարծում եմ, որ Ֆրանսիան հիմնական ժամանակում կհաղթի և դուրս կգա եզրափակիչ, իսկ խաղում նվազագույնը երեք գնդակ կխփվի։

Օրդինար: Պարտված
Աշխարհի գավաթ 2018․ կիսաեզրափակիչ
22:00/10 հլս
Ֆրանսիա - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0