Ֆրանսիա — Բելառուս. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 10 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Ֆրանսիա — Բելառուս հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը կարծում է, որ տանտերերն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ կխփեն: 

Ֆրանսիացիները դեռ չեն ապահովել խմբում առաջին տեղն ու ԱԱ-2018-ի ուղեգիրը, այդ պատճառով շվեդները Հոլանդիային հաղթելու դեպքում կարող են նրանց շրջանցել: Բայց դրա համար Ֆրանսիան ինքը պետք է զիջի: Դիդյե Դեշամի թիմը թեև երեք անընդմեջ խաղում գոլ բաց չի թողնում, բայց դրանցից մեկը եղել է Լյուքսեմբուրգի դեմ, և այն էլ տանը: Այնժամ 0:0 խաղացին և ամբողջ Եվրոպայում «հռչակ ձեռք բերեցին»:

Այժմ պետք է փոխհատուցել: Բելառուսում ևս 0:0 խաղացին, թեև ճնշող առավելություն ու շատ պահեր ունեին: Ֆրանսիացիներն ընտրական փուլը հենց Բելառուսի հետ դիմակայությունում միավորների կորստով սկսեցին: Հիմա տանը պետք է գեղեցիկ վերջակետ դնեն և հավաքեն Ռուսաստան մեկնելու ճամպրուկները: Ֆրանսիացիներն ուղղակի ապշեցուցիչ կազմ ունեն: Հարձակման գծում ով էլ խաղա, միևնույն է՝ կարելի է հուսալ, որ գոլեր կլինեն: Թեկուզև դա չաշխատեց Լյուքսեմբուրգի դեմ: Կարծում եմ, որ երկրորդ անընդմեջ խաղում այդպիսի բան չպետք է լինի:

Կարծում եմ, որ Ֆրանսիան միանգամից առաջ կնետվի և կձգտի անհրաժեշտ արդյունք ապահովել: Կփորձեմ խաղալ 1,95 գործակցով «առաջին խաղակեսում Ֆրանսիայի անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ» տարբերակը: Այնուամենայնիվ, բելառուսները 9 խաղում արդեն 19 գոլ են բաց թողել: Դա շատ է: Միջինը մեկ խաղում 2 գնդակ: Պաշտպանությունում խնդիրներ կան, որոնցից Ֆրանսիան կարող է օգտվել:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, 10-րդ տուր
22:45/10 հկտ
Ֆրանսիա - Բելառուս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ