Ֆրանսիա – Ավստրալիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 22 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Ֆրանսիա – Ավստրալիա աշխարհի առաջնության խմբային փուլի D խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Աշխարհի գործող չեմպիոնը պայքարը սկսելու է Ավստրալիայի հետ խաղով: Դիդյե Դեշամի թիմը շարունակում է հոգեբանական հարվածներ ստանալ: Թոփ կորուստներին գումարվեց նաև Կարիմ Բենզեման: Բայց Դեշամը շատ կարևոր քայլ կատարեց՝ «Ոսկե գնդակի» դափնեկրին թողնելով հայտացուցակում: Իհարկե, զույգի ֆավորիտը եռագույններն են, բայց Ազգերի լիգայում Ֆրանսիան, մեղմ ասած, չտպավորեց և նույնիսկ մոտ էր B լիգա տեղափոխվելուն: Այնուամենայնիվ, ֆրանսիացիների կազմում կա ամբիզիոզ ևս մեկ գերաստղ՝ Կիլիան Մբապեն:

Ավստրալիան 5-րդ անընդմեջ անգամ է մասնակցում Մունդիալին: Ավստրալացիները մեծ դժվարությամբ նվաճեցին աշխարհի առաջնության ուղեգիրը: Այս թիմում աստղեր չկան, սակայն Ավստրալիան մարտունակ կոլեկտիվ ունի:

Ի դեպ, եթե նայենք վիճակագրությանը, ապա 2006-ից աշխարհի գործող չեմպիոնը խմբային փուլը չի սկսել հաղթանակով: Բայց մյուս կողմից, 4 տարի առաջ Ֆրանսիան մեկնարկային խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ:

Թիմերի միջև կարգերի տարբերությունն ակնհայտ է: Հետևաբար, ընտրում եմ Ֆրանսիան կհաղթի 3 գոլի տարբերությամբ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/22 նյմ
Ֆրանսիա – Ավստրալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ