Ֆրանսիա — Անգլիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:00, 13 հնս 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Ֆրանսիա — Անգլիա ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում դաշտի տերերը կհաղթեն: 

Կարծում եմ, որ այս ընկերական հանդիպումը անմիջականորեն կապված է լինելու այն արդյունքների հետ, որոնք ցույց են տվել Ֆրանսիան ու Անգլիան վերջին ընտրական խաղերում: Անգլիան շատ հախուռն խաղ անցկացրեց Շոտլանդիայի հետ, որը քիչ էր մնում նրանց համար ավարտվեր պարտությամբ, թեև ընդհանուր իրավիճակն ընտրական խմբում Անգլիայի համար հանգիստ է: Բայց այդուհանդերձ այդպիսի արդյունքը բացասաբար կանդրադառնա թիմի վրա:

Լիովին այլ պատմություն է Ֆրանսիայի մոտ, որին պարտություն ապահովեց սեփական դարպասապահ Ուգո Լյորիսը՝ աղետալի սխալ թույլ տալով Շվեդիայի հետ հանդիպման վերջին րոպեին: Ֆրանսիացիներն այժմ խմբում առաջատարի դիրքում բաց են թողել շվեդներին: Կարծում եմ, որ սա շատ մոտիվացնող պահ է Ֆրանսիայի հավաքականի համար: Ինձ թվում է, որ այժմ նրանց պետք է մի փոքր ավելին ապացուցել: Չնայած այն բանին, որ խաղը կրում է ընկերական կարգավիճակ, տանտերերը խաղալու են լրջորեն: Այս կապակցությամբ առաջարկում եմ խաղադրույք կատարել Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի վրա: Դրա շանսերը շատ են, իսկ գործակիցը շատ լավն է՝ 1,89:

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
23:00/13 հնս
Ֆրանսիա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ