Ֆրանսիա — Ալբանիա. Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:00, 15 հնս 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում անգլիական և ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա — Ալբանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում մրցաշարի տանտերերը կկարողանան խաղակեսերից յուրաքանչյուրում աչքի ընկնել: 

Դատելով տպավորություններից` ֆրանսիացիները շատ դժգոհ են նրանից, թե ինչպես դասավորվեց Ռումինիայի հետ հանդիպումը: Ռումինացիների հետ համեմատած` նրանք իրենց լիովին այլ մակարդակի թիմ էին պատկերացնում, բայց գործնականում շատ բարդ հանդիպում ստացվեց, որտեղ ամեն ինչ վճռվեց միայն հանդիպման վերջնամասում: Ռումինիայի հետ հանդիպումից հետո ստացած ոչ ամենահաճելի տպավորություններից ֆրանսիացիները իրենց ողջ զայրույթը կթափեն ալբանացիների վրա: Կարծում եմ, որ Ալբանիային դժվար կլինի դիմակայել տանտերերի ճնշմանը, որոնք հարձակման գծում բարձրակարգ, իրարից տարբերվող խաղացողներ ունեն: Բացի այդ, Ալբանիայի կազմում որակազրկման պատճառով չի խաղա հիմնական կենտրոնական պաշտպանը: Ֆրանսիացիները շատ են խփում: Իմ կարծիքով` «Ֆրանսիան երկու խաղակեսերում էլ գոլ կխփի»-ն հետաքրքիր խաղադրույք է: Գործակիցը երկուսից բարձր է, լավ առաջարկ է:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. A խումբ. երկրորդ տուր
23:00/15 հնս
Ֆրանսիա - Ալբանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ