«Ֆրայբուրգ» — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 20 հնվ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Ֆրայբուրգ» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում մյունխենցիներն առավելագույնը 2 գնդակ կխփեն:

Ամբողջ աշխարհում այս օրերին ընթանում են բավական հետաքրքիր իրադարձություններ: Եթե քաղաքական աշխարհը դիմավորում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին, ապա ֆուտբոլային հասարակությունը ուրախությամբ նշում է եվրոպական ամենաուժեղ առաջնություններից մեկի՝ Բունդեսլիգայի վերադարձը ձմեռային արձակուրդից: 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Ֆրայբուրգ քաղաքի «Դրայզամ» ստադիոնում: Այստեղ իրար հետ կմրցեն «Ֆրայբուրգն» ու «Բավարիան»: Բնականաբար Գերմանիայի առաջնության ցանկացած խաղում «Բավարիան» համարվում է մեղմ ասած ֆավորիտ, սակայն այսօր՝ ձմեռային դադարից հետո, այն էլ արտագնա խաղում կարելի է սպասել անակնկալներ:

Քրիստիան Շտրայխի գլխավորած թիմը հիասքանչ անցկացրեց առաջնության առաջին շրջանն ու այն ավարտեց 8-րդ անսովոր բարձր հորիզոնականում: Հասկանալի է, որ ավելի բարձր դժվար թե թիմը գնա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պահեստայինների նստարանը կարճ է, ցանկացած կորստի դեպքում սկսվում են խնդիրներ առաջանալ: Թեպետ այսօր կարելի է ասել, որ կազմում բոլորը առողջ են: Միակ խնդիրը կապված էր Նիդրմայերի հետ: Փորձառու կենտրոնական պաշտպանը ապաքինվել է վնասվածքից: Նա բաց էր թողել թիմի ձռեռային դադարը, որի ընթացքում, ի դեպ, Բունդեսլիգայի նորեկը հասցրեց անցկացնել 3 ընկերական խաղ: «Վադուցի» նկատմամբ հաղթանակ տանելը բարդ չէր, սակայն Հոլանդիայի ներկայացուցիչ «ՊՍՎ»-ի ու բելգիական «Բրյուգգեի» հետ խաղերում թիմը պարտվեց ու բավական լուրջ: Ի՞նչ հնարավոր կլինի անել «Բավարիայի» հետ խաղում՝ դժվար է ասել:

Մյունխենյան ակումբը նույնպես ձեռքերն ու ոտքերը ծալած չի նստել: Անչելոտիի սաներն այս ընթացքում հասցրեցին հավաքի մեկնել արևային Դուբայ, որի հետևանքների մասին՝ քիչ ներքև: Դուբայում «Բավարիան» հաղթեց «Telecom Cup» մրցաշարը: Ինչ վերաբերում է թիմի վիճակին առհասարակ, ձմեռային դադարից առաջ մյունխենյան ակումբը վերադարձավ իր համար սովարական առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Լեյպցիգին»՝ անհատական դիմակայությունում հաղթելով 3-0 հաշով: Կադրային խնդիրները բավական շատ են: Դուբայի արկածները հաջող ավարտ չունեցան Արտուրո Վիդալի համար: Չիլիացի կիսապաշտպանը մկանային խնդրի պատճառով չի մասնակցի այսօրվա խաղին: Նույն վայրում ազդրի մկանը պատռել է Տյագու Ալկանտարան: Նրա մասնակցությունն անգամ «Արսենալի» հետ առաջին խաղում հարցականի տակ է: Բոատենգն ու Կոմանը ևս չեն ապաքինվել դեռևս աշնանը ստացած վնասվածքներից: Իսկ հիմա արևային կլիմայից խիստ ձմեռայինին արագ անցնելու հետևանքների մասին: Լևանդովսկին, Ռոբբենն ու Մարտինեսը հասցրեցին այս ընթացքում ջերմել, սակայն արդեն այսօր մասնակցել են թիմի մարզմանը:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Բավարիան» առավելագույնը 2 գնդակ կխփի: Գործակիցը 1,77 է:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 17-րդ տուր
23:30/20 հնվ
«Ֆրայբուրգ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ