«Ֆորտունա» – «Այնտրախտ»: Վլադիսլավ Տուրովի կանխատեսումը

21:30, 24 փտր 2023
Պրոֆեսիոնալ հանդիկապեր, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Վլադիսլավ Տուրովը կանխատեսում է արել «Ֆորտունա Դյուսելդորֆ» – «Այնտրախտ Բրաունշվեյգ» Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Ֆորտունան» 2-րդ Բունդեսլիգայի լավագույն տնային թիմերից է։ Սեփական դաշտում 10 խաղերում Դյուսելդորֆի թիմը խփել 22 գոլ և հավաքել նույնքան միավոր։ Պաշտպանությունը ևս հուսալի է՝ բաց թողած 10 գոլ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ թիմը միայն երեք խաղերում է կարողացել անառիկ պահել դարպասը։ Այս խաղից առաջ «Ֆորտունան» ունի կադրային խնդիրներ գրեթե բոլոր խաղային դիրքերում, հատկապես՝ պաշտպանությունում։ Դանիել Տիունեն ստիպված կլինի դաշտ դուրս բերել երիտասարդներին, որոնք խաղային ժամանակ գրեթե չեն ստացել այս մրցաշրջանում։ Չի խաղա նաև թիմի լավագույն ռմբարկու Դավիդ Կովնացկին, որը դարձել է 8 գոլի ու 6 ասիստի հեղինակ։ Սակայն կան գոլ խփող այլ ֆուտբոլիստներ, այդ պատճառով այս հարցում խնդիրներ չեն լինի՝ հաշվի առնելով նաև մրցակցի պաշտպանությունը։

Բրաունշվեյգի «Այնտրախտը» վատագույն թիմերից է արտագնա հանդիպումների ցուցանիշով։ 10 արտագնա խաղերում թիմը վաստակել է ընդամենը 7 միավոր։ «Առյուծները» շատ են գոլ բաց թողնում հյուրընկալվելիս (21 գոլ)։ Փոխարենը հաջողվում է գոլ խփել գրեթե բոլոր խաղերում (10-ից՝ 8)։ Հյուրերը ևս ունեն կազմի հետ կապված խնդիրներ, սակայն բոլոր ռմբարկուները պատրաստ են դաշտ դուրս գալուն։

Տանտերերը ֆավորիտ են համարվում և, հավանաբար, ավելի մոտ կլինեն հաղթանակին։ Սակայն, հաշվի առնելով «Ֆորտունայի» խնդիրները պաշտպանությունում, հյուրերը ևս կունենան գոլ խփելու հնարավորություններ։ Ակնկալում եմ արդյունավետ խաղ՝ երկու կողմերի գոլերով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
2-րդ Բունդեսլիգա
21:30/24 փտր
«Ֆորտունա» – «Այնտրախտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ