«Ֆորտալեզա» – «Էստուդիանտես»։ Կանխատեսում և խաղադրույք

04:30, 01 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ֆորտալեզա» – «Էստուդիանտես» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Բրազիլիայի նախորդ առաջնությունում «Ֆորտալեզան» 4-րդ տեղն էր զբաղեցրել և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր նվաճել։

Հարավային Ամերիկայի ակումբային գլխավոր մրցաշարում թիմը բավականին բարդ խմբում էր հայտնվել։ Բրազիլական ակումբը զիջել էր «Ռիվեր Փլեյթին», բայց կարողացել էր առաջ անցնել չիլիական «Կոլո-Կոլոյից» և պերուական «Ալյանզայից»։ «Ֆորտալեզան» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ։

Ճիշտ է, երկու ճակատով պայքարելը մեծ ուժեր է խլել թիմի ֆուտբոլիստներից։ A Սերիայում «Ֆորտալեզան» 14 տուրից հետո 10 միավորով 20-րդ տեղում է։

«Էստուդիանտեսը» խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով արգենտինական «Վելես Սարսֆիլդից», ուրուգվայական «Նասիոնալից» և բրազիլական «Բրագանտինոյից»։ «Էստուդիանտեսը» 4 անգամ դարձել է Լիբերտադորեսի գավաթի հաղթող։ Վերջին անգամ թիմն այս գավաթը նվաճել է 2009 թվականին։ Արգենտինայի ընթացիկ առաջնության 5 տուրից հետո թիմը 17-րդ տեղում է։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ֆորտալեզային», բայց տանտերերը շատ անհաջող են հանդես գալիս ներքին առաջնությունում։ «Էստուդիանտեսն» ավելի փորձառու թիմ ունի։ Ընտրում եմ «Էստուդիանտեսը» չի պարտվի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․76 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Լիբերտադորեսի գավաթ
04:30/1 հլս
«Ֆորտալեզա» – «Էստուդիանտես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ